Արգենտինայի ազգային թիմի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի կարծիքով, ընտանիքը և ընկերներն են օգնել իրեն՝ դառնալու տարվա լավագույն ֆուտբոլիստ:
«Շատ ուրախ և շնորհակալ եմ ստացած մրցանակի համար: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ընտանիքիս և ընկերներիս «Բարսելոնա»-ից, ինչպես նաև բոլոր երկրպագուներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեսին: