Սեպտեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 36 CN 432 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդին ու 2 ուղևորներին, որոնց ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ մի քանի բրիգադներ նախ՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել հիվանդանոցներ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքանան և սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Աղբյուրը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, Ս. Կ.-ի անվամբ:
Ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է փայտե մահակ: