ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու օրոք Ուկրաինայում «շատ ավելի ազնվություն կլինի»։ Համապատասխան տեսագրությունը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Fox News-ը։
«Երբ մենք գործ ունենք երկրի հետ, ազնվություն ենք ցանկանում։ Եվ ես կարծում եմ, որ նոր նախագահի օրոք Ուկրաինայում շատ ավելի ազնվություն կտիրի։ Կարևոր է խոսել կոռուպցիայի մասին, երբ գումար ես տալիս երկրին, որին կոռումպացված ես համարում։ Նոր նախագահի ընտրվելու պատճառներից մեկն այն է, որ նա ցանկացել է հաղթել կոռուպցիան»,-ասել է Թրամփը։