Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Նունե Սարգսյանը դիտել է Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի ցուցանմուշները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը, նշանավորելով արվեստի մեծ դերը հասարակության զարգացման գործում, սեպտեմբերի 23-ին շրջեց Հայկական միջազգային առաջին լուսանկարչական փառատոնի շրջանակում կազմակերպված մի շարք ցուցահանդեսներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տիկին Սարգսյանը փառատոնի հիմնադիր Տաթև Մնացականյանի ուղեկցությամբ դիտեց նախագահական նստավայրի հարակից տարածքում բացված «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են հայազգի աշխարհահռչակ լուսանկարիչներ Աբդուլլահ եղբայրների, Անտուան Սևրուգինի, Յուսուֆ Քարշի, Իդա Քարի, Արա Գյուլերի և այլոց գործերը, այնուհետև շրջեց Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ» կայարաններում` ծանոթանալով այնտեղ ֆոտոփառատոնի շրջանակում կազմակերպված ցուցադրություններին:

«Մեր մետրոպոլիտենը լավ հիշողություններ է արթնացնում: Ութսունականներին, երբ իմ տղաները փոքր էին, բազմիցս գնացքով ճանապարհորդում էինք մեր նոր մետրոյի առաջին կայարանից մինչև վերջինը: Հիշում եմ նույնիսկ մետրոյի սպեցիֆիկ հոտը: Այսօրվա իմ պտույտը մետրոյում վերադարձրեց այդ քաղցր հուշերը, և ես համոզվեցի, որ Կարեն Դեմիրճյանի ջանքերով ստեղծված Երևանի մետրոն ապահով ձեռքերում է: Լավ կլինի, որ ապագայում նոր ցուցահանդեսներ կազմակերպվեն կայարաններում, քանի որ դա գեղագիտական կրթություն է երեխաների, դպրոցականների համար և գեղագիտական հաճույք՝ մեծահասակների համար»,-նշեց Նունե Սարգսյանը:

Անդրադառնալով լուսանկարչությանը` նախագահի տիկինը շեշտեց, որ այն արվեստի իր սիրած ճյուղերից է:

«Լուսանկարչությունն առաջ է եկել 19-րդ դարի սկզբին: Մինչ այդ մարդիկ դիմում էին գեղանկարիչներին` պատվիրելով իրենց դիմանկարները: Հայաստանի ազգային պատկերասրահում իմ մեծ տատի և պապի դիմանկարը կա, որը թիֆլիսահայ նկարչի գործ է: Դիտում եմ կտավն ու զարմանում, որ այնտեղ պատկերված մարդիկ իմ հարազատներն են:

Երբ առաջ եկավ լուսանկարչությունը, մարդիկ առաջնահերթությունը տվեցին դրան: Լուսանկարչությունը ժամանակին արհեստ էր համարվում, իսկ այժմ՝ 21-րդ դարում, լուսանկարչությունը կարելի է լիարժեք ձևով կոչել արվեստ»,-ընդգծեց Նունե Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում