Իտալաիայի ոստիկանությունը Հռոմի օդանավակայանում ձերբակալել է Ռամոն Կրիստոբալ Սանտոյոյին, որը Գաճաճ մականունով հայտնի թմրաբարոն Խոակին Գուսմանի հանցակիցն է եղել: Այդ մասին հայտնում է REN հեռուստաընկերությունը:
Ըստ առկա տեղեկությունների ՝ ձերբակալությունը կատարվել է այն պահին, երբ Սանտայոն պատրաստվել է նստել Փարիզի թռչող ինքնաթիռը:
Այս պահին ձերբակալվածը գտնվում է «Ռեջինա Քոելի» բանտում:
ԱՄՆ իշխանությունները հայցել են նրա հանցակիցների արտահանձնումը: Նահանգներում նա մեղադրվում է թմրանյութերի մաքսանենգության և փողերի լվացման մեջ: Դրա համար նա, հարավոր է, ցմահ բանտարկության արժանանա:
Իտալիայի կառավարությունը ուսումնասիրում է հայցադիմումը: