Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Փաշինյան-Վանեցյան «փոխհրաձգություն». հետևանքները կարող են լինել շատ կոշտ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ։ Սրան հաջորդել է ԱԱԾ նախկին պետի պատասխանը. իր հասցեին հնչեցրած քննադատությանը Ա. Վանեցյանի պատասխանը եղել է ոչ պակաս կոշտ: Նա զգուշացրել է, որ իր հասցեին խոսակցությունը շարունակվելու դեպքում ինքն էլ չի լռի: ԱԱԾ պետի պաշտոնանկության շուրջ այս նոր զարգացումը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանում վերջին օրերին կատարված փոփոխություններն ավելի խորքային բնույթ ունեն:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը և Էդգար Վարդանյանը:

Ստեղծված իրավիճակը, Հակոբ Բադալյանի գնահատմամբ, հետհեղափոխական շրջանին բնորոշ է և ներառում է քաղաքական այն ձևաչափի փնտրտուքը, որն ի վերջո պետք է լինի Հայաստանում: «Իսկապես կան բարդություններ, որովհետև ունենք թե՛ քաղաքական իշխանության ձևավորման խնդիր, քանի որ դեռևս գործ ունենք հեղափոխական իշխանության հետ, թե՛ քաղաքական ընդդիմության ձևավորման խնդիր. այս դաշտն իրենով է արել նախկին իշխանությունը: Կոնֆլիկտային այս իրավիճակներն արդյո՞ք կբերեն քաղաքական նոր ձևաչափերի, թե ոչ, ժամանակը ցույց կտա»,- նշեց վերլուծաբանը:

Հարցին, թե արդյոք պարզ քաղաքական փոխհրաձգություն է տեղի ուենում վարչապետի և ԱԱԾ նախկին պետի միջև, Էդգար Վարդանյանը պատասխանեց. «Նախ պետք է պարզել՝ արդյոք Վանեցյանը ուզում է քաղաքական գործիչ լինել, և որն է դրա դրդապատճառը: Ակնհայտ է, որ Վանեցյանն ակնարկել է, որ ասելիք ունի, բայց այդ մասին կխոսի, երբ որ, իր բնորոշմամբ՝ իր մասին միֆերը կշարունակվեն: Հարց է ծագում, եթե սա ազգային անվտանգության հարց է, ի՞նչ կապ ունի, թե երբ կհրապարակես, պետք է երբեք չհրապարակես այդ տեղեկատվությունը, անկախ ամեն ինչից, իսկ եթե ազգային անվտանգությանը դա չի առնչվում, և եթե անձը մտահոգ է Հայաստանի զարգացմամբ և ցանկություն ունի նպաստելու երկրի ամրացմանը և ժողովրդավարության զարգացմանը, ապա անհապաղ պետք է տեղեկացնել հանրությանը, թե ինչ է կատարվում: Բայց տեսնում ենք, որ դա չի արվում, ինչը հիմք է տալիս այս հարցի վերաբերյալ անորոշությանը: Այն, որ ինֆորմացիոն դաշտ է ներմուծվել քաղաքական տեքստ ոչ քաղաքական՝ այն էլ այդպիսի պաշտոն զբաղեցնող մարդու կողմից, դա արդեն իսկ հիմք է տալիս մտածելու, որ այստեղ կա հստակության պակաս առ այն, թե արդյոք ազնիվ են արված հայտարարությունները»:

Արդյո՞ք քաղաքական տողատակ է պարունակում, թե միայն անձին է ուղղված Վանեցյանի այս արտահայտությունը. «Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու»: Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ երկու հարթությունն էլ ներառված են՝ և՛ անձնական, և՛ քաղաքական: «Ընտրված քաղաքական ուժի ղեկավարի հետ, որը Հայաստանի վարչապետն է, ոչ ոք իրավունք չունի խոսել սպառնալիքի լեզվով: Վարչապետը պարտավոր է այդ ամենը կասեցնել, որովհետև սա սպառնալիք է բոլոր նրանց համար, ովքեր քվեարկել են վարչապետ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի օգտին, բոլոր նրանց համար, ովքեր համակրել և շարունակում են հեղափոխությանը համակրել»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում