Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Ռուսական կողմը թող մեզ հետ շանտաժի լեզվով չխոսի. ո՛չ Ռոբերտը կա, ո՛չ էլ Սերժը, որ իրենց կերակրեն»

«Ռուսական կողմի արձագանքը ամբողջությամբ քաղաքական է և իրենց նպատակն է շանտաժի ենթարկել Հայաստանին, որպեսզի իրենց էքսկլյուզիվ շահերը մնան այնպիսին, ինչպիսին եղել են Սերժ Սարգսյանի ժամանակ։ Ուրիշ խնդիր այստեղ չկա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական մամուլը գրեց, որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։ Այդ մասին նախօրեին գրել էր RTVi լրատվական կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հիշեցնենք` 2018-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով։

Նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ կառավարության՝ 2008-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև կնքվել էր «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագիր։

Պայմանագրով շուրջ 849 մլն ՀՀ դրամով կոնցեսիոների սեփականությանն է փոխանցվել 2447 միավոր շարժակազմը՝ պայմանագրի ավարտի պահին կոնցեդենտի կողմից հետգնման նախապատվության պայմանով: ՀԿԵ-ն պարտավորվել էր 174,5 մլրդ դրամի (575 մլն ԱՄՆ դոլար) ներդրում կատարել։ Հարուցված քրեական գործով տվյալներ էին ձեռք բերվել ՀԿԵ-ում թույլ տրված չարաշահումների մասին։

Բացի դրանից՝ արդեն իսկ ակնհայտ է, որ եկող տարվա համար ռուսական կողմը Հայաստանի համար բարձրացնելու է գազի սակագինը։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ գազը Հայաստանի համար կարող է թանկանալ մինչև 40 դոլարով։ Այսինքն՝ 2020-ին գազի գինը Հայաստանի համար կազմելու է մոտ 200-205 դոլար։

«Ես բազմիցս ասել եմ, որ և՛ «Գազպրոմը», և՛ «Ռուսական երկաթուղիները» դրանք կորպորացիաներ չեն։ Դրանք կազմակերպված հանցավոր խմբավորումներ են բիզնեսի փաթեթավորմամբ։ Եթե նրանք սպառնում են, որ կհեռանան Հայաստանից, կխզեն ինչ-որ պայմանագիր, ապա ինչքան շուտ հեռանան ու ինչքան արագ անեն իրենց գործողությունները, այնքան լավ»,- ասաց Մեհրաբյանը։

Մեր դիտարկմանը՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանի իշխանության, կառավարության դիրքորոշումը ստեղծված իրավիճակում, քաղաքագետը պատասխանեց. «Շատ սառնասիրտ, պրագմատիկ և հաստատակամ։ Ցանկացած հարց կարող է լուծվել հաստատակամության, պրագմատիզմի և սառնասրտության դեպքում։ Ասում են՝ երկաթուղու դեպքում, եթե պայմանագիրը խզվի, ապա ազգային անվտանգության խնդիր կարող է առաջ գալ։ Բայց չկա նման բան։ Բացարձակ նման խնդիր չկա։ Իրենք պայմանագիրը կխզեն, կգնան, ուրիշ ընկերություն կգա։ Սուրբ տեղը դատարկ չի մնում»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ, անդրադառնալով այս խնդիրին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ռուսական կողմը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, շանտաժի ենթարկել, բայց դրա փոխարեն լավ կանի՝ պատասխանի հարցին, թե այս տարիներին ինչ է արել կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում։ «Ռուսական կողմը պետք է պատասխանի, թե ինչու է կազմաքանդել հայկական երկաթուղու աշխատանքը և ինչու պարտավորությունները չի կատարել և միլիոնավոր դոլարների պարտավորություններ է կուտակել։ Երկաթուղին մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի, և իրենք փաստացի կազմաքանդել են երկաթուղու աշխատանքը։ Այնպես որ, սա շանտաժ չի, այլ շանտաժի լեզվով խոսել է»,- ասաց Շիրինյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանը հետևողական պետք է գնա հարցի բացահայտմանը, թե ինչու է ռուսական կողմը կազմաքանդել երկաթուղու աշխատանքը։ Հայ որ պաշտոնյաներն են կերակրվել այդ փողերով։ «Թող շանտաժով մեզ հետ չխոսեն, ո՛չ Ռոբերտը կա, ո՛չ էլ Սերժը, որ իրենց կերակրեն, որ իրենց հարցերը լուծեն։ Ավելի լավ է՝ իր պարտավորությունները կատարի տնտեսական բլոկում իր դաշնակիցների հետ հարաբերություններում»,- նկատեց քաղաքագետը։

Քաղաքագետի խոսքերով՝ իրավիճակի լավագույն լուծումը այլընտրանք ունենալն է, գազի մասով Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը։ «Ամեն ինչի մեջ մեզ այլընտրանքներ են պետք։ Ռուսաստանը խազում է դաշնակցին այլընտրանքից զրկելու և դրա վրա շանտաժներ անելու տարբերակով։ Մենք դա պետք է հաղթահարենք և վարենք անկախ քաղաքականություն»,- եզրափակեց Շիրինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում