Green Carpet Fashion Awards մրցանակաբաշխությունը, որ ստեղծվել է CNMI-ի, Իտալական նորաձևության ազգային պալատի և Լիվիա Ֆերթի Eco-Age ընկերության կողմից, համարվում է «Օսկար» նորաձևության աշխարհում: Արդեն երրորդ տարին անընդմեջ այս մրցանակը ներկայացվում է «գիտակից նորաձևության» և ոլորտում բնապահպանական բարեկամականության համար ակնառու նվաճումների համար:
Արարողությունը ավանդաբար անցկացվել է La Scala օպերային տանը:
«Ժառանգության» և նորաձևության արդյունաբերության մեջ ավելի քան կես դար ունեցած ներդրման համար նշվել է Valentino նորաձևության տան հիմնադիր Վալենտինո Գարավանին: The GCFA Visionary անվանակարգում հաղթելու համար պարգևատրվել է Ֆրանսուա-Անրի Պինոն: Սոցցանցերում կատարված փոփոխությունների համար պատվավոր արձանիկի տերը եղել է Դաութցեն Կրոեսը: Իսկ Ստելլա Մաքքարթնին հաղթող է ճանաչվել The Groundbreaker Award անվանակարգում։
Այդ երեկո հաղթողներին աջակցելու էին եկել Սոֆի Լորենը, Իեն Սոմերհոլդերը, Աննա Վինտուրը, Ամբեր Վալլետտան, Ալեսանդրա Ամբրոսիոն, Շեյլեն Վուդլին, Թոնի Գարնը, Իզաբել Ֆոնտանան, Լու Դուաիոնը, Պիքսի Գելդոֆը և շատ ուրիշներ։