ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով դրամի գերարժևորմանը, նշեց, որ դրամի արժևորումը արգելակում է արտահանումը և, ընդհակառակը, խթանում է ներկրումը: Սա, նրա խոսքով, նշանակում է՝ մեծաքանակ արտարժույթ է մտնում Հայաստան: Նա նաև նշեց, որ ռուբլու արժեզրկումը հստակ բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: