Աժ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Այցելեցի Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ին դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ գտվող ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանին։
Սահմռկեցուցիչ դեպքի մանրամասների մասին չեմ ուզում այստեղ ծավալվել, բայց երկու կարծիք չի կարող լինել, որ փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնող անձինք պետք է խստագույնս ենթարկվեն պատասխանատվության։
Հարուցված քրեական գործի շրջանակներում Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, նա կալանավորվել է:
Այս պահին միայն առողջություն մաղթենք մեր բանակի փոխգնդապետ սպային։
https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/2729232247107485/?type=3&theater