Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ առաջին փոխնախագահին

Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին՝ հաստատված արդյունավետ համագործակցության համար, որը ներառում է ավելի քան 1,3 մլրդ եվրո արժողությամբ ներդրումային փաթեթ ու 178 ծրագրեր, ինչը նպաստել է Հայաստանում ավելի կայուն ֆինանսական հատվածի կառուցմանը, էներգետիկ համակարգի, ճանապարհային և ջրային ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև երկրի մրցունակության բարձրացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Յուրգեն Ռիգտերինկը նշել է, որ Հայաստանը տպավորիչ վերափոխումների միջով է անցնում, և իրենք պատրաստ են աջակցել երկրին էլ ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու գործում: Այս համատեքստում վերջինս վերհիշել է նաև սեպտեմբերի 20-ին «ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդ»-ի մեկնարկը, որի մասնակիցներից մեկն է ՎԶԵԲ-ը:

Զրուցակիցներն անդրադարձել են ՎԶԵԲ երկրի նոր՝ 2019-2024 թթ. ռազմավարությանը, որը ՎԶԵԲ խորհրդի նիստում հաստատման կդրվի նոյեմբերի վերջին: Քննարկվել են ռազմավարության համագործակցության առաջնահերթությունները, երկուստեք ընդգծվել է ծրագրերի իրականացման գործում դինամիկ գործելաոճը:

Փոխվարչապետ Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ բանկի ներդրումային փաթեթի մեծ մասը կենտրոնացած է մասնավոր հատվածում, ինչը ոչ միայն դաշտում ֆինանսների պակասը մեղմող կարևոր աղբյուր է, այլև նպաստում է կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության առաջադեմ մշակույթի առաջխաղացմանը:

Զրուցակիցները քննարկել են պետություն-մասնավոր գործընկերության, տեղական կապիտալի շուկայի զարգացման, պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնետոմսերի սկզբնական տեղաբաշխման հետ կապված հարցեր: Անդրադարձ է կատարվել ճանապարհային ու ջրային ենթակառուցվածքների, ինտենսիվ գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, հանրային տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա ծրագրերին և նոր նախաձեռնություններ մեկնարկելու հնարավորություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում