
Ստավրոպոլի մանկական խանութներից մեկում ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի պատկերով խաղալիք է վաճառվում: «Ալ-Քաիդայի» նախկին ղեկավարի կերպարով պլաստմասե խաղալիքի լուսանկարը հրապարակվել է «Ռեգիոն-26» փաբլիկում «ВКонтакте» սոցցանցում:
Մեկնաբանություններում օգտատերերը հայտնել են, որ այդ խաղալիքը վաճառվում «Հաստափորիկ» անվանումով: Դրա գինը մոտ 5000 ռուբլի է: Նրանք նաև հաղորդել են, որ կան խաղալիքի նաև այլ կազմաձևեր:
Ստավրոպոլի բնակիչները վրդովվել են՝ իմանալով, որ այդպիսի ապրանքներ են վաճառվում իրենց քաղաքի մանկական խանութում և հույս են հայտնել, որ մոտ ապագայում իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով: