Friday, 19 04 2024
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար

«Պետք էր ավելի զուսպ լինել». եթե Վանեցյանն ունեցել է դավադրության դիմելու միտում, պատկան մարմինները պետք է արդեն գործ հարուցած լինեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին՝ տալով խիստ գնահատականներ։ Սրան հաջորդեց Վանեցյանի ոչ պակաս կտրուկ պատասխանը.

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։ Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով՝ որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով»,- իր հայտարարության մեջ նշել է Վանեցյանը։

Վանեցյանի՝ քաղաքական հայտարարություններով հայտնի տեքստից հետո շատերը խոսեցին նրա ապագա քաղաքական ծրագրերի մասին։ Այս կոնտեքստում ուշագրավ է օրերս Մոսկվայում կայացած նրա հանդիպումը «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ, և առավել ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել նախկին համակարգի կարկառուն աջակից Արա Սաղաթելյանի ուղեկցությամբ։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ այն, ինչ Նիկոլ Փաշինյանն ասաց ԱՄՆ-ում, ամենևին չի նշանակում, որ Վանեցյանը կապ է ունեցել նախկին համակարգի հետ: «Ամենայն հավանականությամբ Վանեցյանի գործոնն այս դեպքում որոշակիորեն ավելի մեղմ քայլերով արդարադատություն հաստատելուն էր ուղղված, իսկ Փաշինյանն ավելի շատ նախընտրում է կտրուկ քայլեր իրականացնել։

Հավանաբար այն ճեղքումը, որ առաջացավ երկու գործիչների միջև, որին էլ հաջորդեց Վանեցյանի հրաժարականը, կապված էր հենց այդ մոտեցումների տարբերության և ոչ թե երբևէ մեկի դավաճանական քայլի հետ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ Վանեցյանը պետք է ավելի զուսպ լիներ. «Բավականին երկար ճանապարհ են անցել երկու գործիչները, և լավ կլիներ, որ ավելի քաղաքավարի արտահայտվեին միմյանց հասցեին՝ ոչ միայն Վանեցյանը, այլև Նիկոլ Փաշինյանը։

Հեղափոխական գործիչները, ովքեր ամբողջ այս շրջանն իրենց ուսերին են տարել, չպետք է այսօր նման հայտարարություններով հանդես գան։ Չեմ կարծում, թե կա այնպիսի խնդիր, որով պայմանավորված՝ մեկը մյուսին կարող է մեղադրել հեղափոխական արժեքները դավաճանելու մեջ, ինչը նշանակում է, որ հեղափոխական գործիչները պետք է միմյանց հանդեպ մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն փորձեին առանձին հարթել խնդիրը։ Սրա արդյունքում հանրությունը կարող է մտածել, որ որևէ գործչի մեջ կարող է լինել հեղափոխական արժեքները դավաճանելու միտում»։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այլ կարծիք ունի։ Նրա դիտարկմամբ՝ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, և այն պահից սկսած, երբ Արթուր Վանեցյանը փակել է ուժային կառույց ղեկավարելու էջը, կարող է հանդես գալ քաղաքական հայտարարություններով: «Եթե քննարկվում է դավադրությունների վարկածը, ապա կասեմ հետևյալը՝ եթե նման բան է եղել, պատկան մարմիններն արդեն պետք է քրեական գործ հարուցեին և հետաքննություն սկսեին։ Վարչապետի ու նրան աջակցող որոշ գործիչների հայտարարությունները հիմք չեն դրա մասին վստահ պատկերացում ունենալու, եթե չկա հարուցված քրեական գործ։ Երկրորդ՝ ԱԱԾ նախկին ղեկավարն այլևս ազատ է իր հանդիպումներ ունենալու հարցում ու պարտավոր չէ բացատրություններ ներկայացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանի դիտարկմամբ՝ ԱԱԾ արդեն նախկին ղեկավարի հայտարարության մեջ կային մի քանի թաքնված մեսիջներ. «Չնայած վարչապետը քննադատում է Արթուր Վանեցյանին, տակից մարդկանց է ուղարկում նրա մոտ՝ առաջարկելով լռել որոշ ժամանակ։ Սա ցույց է տալիս, ժողովրդի լեզվով ասած, վարչապետի երկերեսանիությունը, ստացվում է՝ վարչապետն այնքան էլ ազնիվ չէ իր քննադատություններում. սա ցույց են տալիս քաղաքական առևտրի մեջ մտնելու նրա փորձերը։ Այդ կարճ տեքստի մեջ Վանեցյանը նշում է, որ ժամանակը ցույց կտա՝ ով կամ ինչը կհայտնվի քաղաքական աղբանոցում՝ իր ուսադիրնե՞րը, թե՞ վարչապետը։ Ասում է՝ եթե ինքն էլ սկսի խոսել առանց մտածելու, շատ բան կարող է ասել, օրինակ՝ ինչպես եղավ իշխանափոխությունը, ինչ պայմանավորվածություններ ունի վարչապետը նախկին կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչների հետ»։

Մեր այն դիտարկմանը, թե որքանով կարող ենք վստահ լինել Վանեցյանի խոսքերի իսկությանը, Բադալյանը պատասխանեց. «Մենք չենք կարող ասել, որ նա ինչ ասում է, բառացի ճիշտ է՝ բացառությամբ մեկ դեպքի։ Իսկ արդյոք նման հայտարարություն անողը ամեն ինչ չի՞ ֆիքսել, իսկ եթե այդ ամենը ցուցադրվի՞»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում