Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

«Ադրբեջանի իշխանությունը բռնել է միջազգային հանրությանը խաբելու ճանապարհը»

Ադրբեջանի իշխանությունը միջազգային կազմակերպությունների ճնշման տակ բանտից ազատել է երիտասարդ բլոգերներ Ադնան Հաջիզադեին եւ Էմին Միլլիին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ գործընթաց է սկսել 5-6 ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու ուղղությամբ:
«Այդ քայլերի նպատակը միանշանակ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նկատմամբ միջազգային կազմակերպությունների բացասական վերաբերմունքը մեղմացնելն է»,- այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ Ադրբեջանի իշխանությունը բռնել է միջազգային հանրությանը խաբելու ճանապարհը: Թերթի այն հարցին, թե կարող են արդյոք նշված քայլերը դրական ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարն ասել է. «Մի քանի տեղամասերում ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու ԿԸՀ ցանկությունը բխում է իշխանության կողմից այդ կառույցին տված հանձնարարականից: Կատակերգության այս փուլն ինչքան շուտ ավարտվի, այնքան շուտ կկարողանանք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Նա շեշտել է, որ մի քանի ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքների չեղյալ հայտարարելը չի կարող փոխել միջազգային հանրության կարծիքը՝ համընդհանուր կերպով կեղծված ընտրությունների նկատմամբ: «Ժողճակատ» կուսակցության գերագույն խորհրդի նախագահ Հասան Քերիմովն ասել է, որ 30-40 ընտրատեղամասերից 5-ում արդյունքների չեղյալ հայտարարելը չի կարող ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, ինչն էլ պարզ կերպով ցույց է տալիս, որ «ԿԸՀ միջոցով իշխանությունների ձեռնարկած այդ գործողությունը այլ բան չէ, քան հերթական կեղծարարություն եւ խաբուսիկ խորամանկություն բանեցնել»: Հ.Քերիմովի կարծիքով` իրեն հարգող եւ իշխանության հետ առեւտուր չկատարող ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող կեղծված ընտրությունների նկատմամբ դրական ուղղությամբ փոխել իր վերաբերմունքը` միայն բլոգերներին ազատելու եւ 5-6 ընտրատեղամասերում արդյունքները չեղյալ հայտարարելու պատճառով: «Turan» տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւն էլ կարծում է, որ իշխանության այդ քայլերն ուղղված են ընտրությունների մասին ԵԱՀԿ վերջնական զեկույցի մեղմացմանը: «Իշխանության այդ քայլերը բավարար չեն: Բլոգերների ազատումը չի կարող օգնել իշխանության` նախկինում արած ապօրինությունների պատճառով փչացած հեղինակությունը վերականգնելուն: Իրավիճակը հնարավոր չէ փրկել նաեւ մի քանի ընտրատեղամասերում արդյունքները չեղյալ հայտարարելու միջոցով: Քաղաքական ազատությունների վիճակն ու ընտրական բնագավառում Ադրբեջանի դրությունն այնքան վատ է, որ ընդհանուր իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է խորքային եւ արմատական փոփոխություններ կատարել: Իսկ իշխանությունը դա չի ցանկանում»,- ասել է Մ.Ալիեւը: «Ինչպես երեւում է, իշխանության վերջին քայլերը չեն փոխել ներքին ժողովրդավարական ուժերի` նրանց նկատմամբ ունեցած վերաբերմունքը»,- եզրահանգել է «Ենի Մուսավաթը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում