Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վանեցյանը ԿԳԲ-ի ծառան էր․ Սպայի պատիվը կլիներ այն, որ այդ կառույցը պաշպաներ ժողովրդի անվտանգությունը

«Շատ լուրջ բաներ չեն եղել: Սա հետհեղափոխական շրջանում իշխանության ձևավորման շարունակական գործընթացի մի մասն է: Հասկանալի էր, որ այդ մարդիկ ժամանակավոր էին, և այդ ժամանակը եկավ»,- անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնանկություններին՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը՝ հավելելով, որ առաջին փուլում ուժայինները ձևավորվեցին նախկին համակարգի քիչ թե շատ վստահելի դեմքերի միջոցով:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վանեցյանը իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի երաշխավորությամբ. «Նա չի եղել ինքնուրույն դեմք ու հայտնի ժողովրդական կերպար և չի էլ կատարել ժողովրդական հնչեղության կարևոր որևէ գործ: Նա պարզապես ասպարեզում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի հեղինակության, խարիզմայի շղարշի տակ և ըստ էության այդ խարիզմայի ազդեցությամբ էլ հեռացավ իշխանությունից, չնայած փորձում է այնպիսի տպավորություն թողնել, թե ինքը չափազանց ինքնուրույն դերակատար է եղել»:

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի տեքստին և դրան հաջորդած վարչապետի հայտարարությանը՝ Աղասի Թադևոսյանը նշեց. «Թե՛ վարչապետի, թե՛ Վանեցյանի կողմից ուսադիրների հետ կապված այս դրամատիկ հռետորաբանությունը զարգանում է շատ ծիծաղելի տրամաբանությամբ և ուղղությամբ: Մենք այդ ուսադիրների պատիվը անկախ Հայաստանի դեպքում, անկեղծ ասած, չենք տեսել: Պատիվը կլիներ այն, որ այդ կառույցը իրոք պաշտպաներ քաղաքացիների անվտանգությունը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վանեցյանը եղել է հեղափոխության կողմից կրիմինալ վերնախավ որակված համակարգի ծառան և մեկ օրում դժվար է պատկերացնել, որ ինքը վերափոխվեց, դարձավ ժողովրդին ծառայող հրեշտակ. «Այնպես որ՝ դա ծիծաղելի պաթետիզմ է: Կարծում եմ, որ վարչապետը իզուր է տոն տալիս այդ պաթետիզմին. պետք է պարզապես ժպտալ և անցնել առաջ»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում