Թուրքիայի նախկին վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Բինալի Յըլդըրըմը պատրաստվում է զբաղեցնել Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը:
Այս մասին հայտնում է թուրքական «Սյոզջու» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկությունների, Թուրքիայի նախագահականում Յըլդըրըմի համար արդեն աշխատասենյակ է պատրաստվում: Ֆուաթ Օքթայից հետո նա լինելու է Թուրքիայի երկրորդ փոխնախագահը:
Բինալի Յըլդըրըմը հունիսի 23-ին տեղի ունեցած Ստամբուլի քաղաքապետի արտահերթ ընտրություններում երկու հիմնական թեկնածուներից մեկն էր: Սակայն, ընտրությունների արդյունքում նա զիջել էր առավելագույն ձայներ ստացած Էքրեմ Իմամօղլուին, որը առաջադրված էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից: