Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ոչ-ոքի գրանցեց:
Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում ընթացող գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ուժերը չափեց Ֆրանսիայից Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Առաջին դասական պարտիայում, որտեղ Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով, գրանցվեց ոչ-ոքի: