Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Արթուր Վանեցյանը սպառնում է «գաղտնախոսումով»

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը hraparak.am-ի միջոցով պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելեսում ասուլիսի ընթացքում իր հասցեին հնչեցրած կոշտ քննադատությանը: Վանեցյանի պատասխանը եղել է ոչ պակաս կոշտ և ընդ որում՝ սպառնալից: Նա հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է բաներից, որոնցից չի հասկանում, չգիտի՝ ինչ է սպայի պատիվը, և զգուշացրել է, որ իր հասցեին խոսակցությունը շարունակվելու դեպքում ինքն էլ չի լռի:

Արթուր Վանեցյանը փաստորեն սպառնում է իշխանությանը: Թե ինչի մասին է նա սպառնում չլռել՝ մնում է միայն ենթադրել, լավ պատկերացնելով, թե ինչ կարգի ինֆորմացիայի կարող է տիրապետել ԱԱԾ նախկին ղեկավարը: Բայց այդքանն էլ բավարար է՝ պատկերացնելու համար, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ ամենը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի, միջազգային վարկի, Հայաստանի հեղինակության և կարողունակության վրա: Այդպիսով՝ ԱԱԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցի գաղտնալսումը այդ ամենի մոտ կարող է թվալ ընդամենը մանկական խաղ:

Մյուս կողմից՝ հետաքրքիր է, չլռելով սպառնացող ԱԱԾ նախկին պետը կարո՞ղ է արդյոք ասելիք ունենալ գաղտնալսման, դրա քննության վերաբերյալ: Որովհետև հանրությունը նրանից ասելիք սպասում է հենց դրա վերաբերյալ՝ հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ գաղտնալսվել է երկրի առաջին դեմքը, երբ նրա հետ խոսում է երկրի դե ֆակտո թերևս երկրորդ դեմքը: Մինչդեռ այդ ամենի վերաբերյալ Արթուր Վանեցյանը լռել և լռում է՝ մի անգամ ասելով, թե հայտնի է գաղտնալսման պատվիրատուն, որը հանրությանը հայտնի դեմք է, սակայն անուն չեն կարող հրապարակել ապացույցների անբավարարության պատճառով: Մինչդեռ այժմ Արթուր Վանեցյանը վարչապետ Փաշինյանին իր պատասխանով, դատելով դրա բովանդակությունից և տոնայնությունից, սպառնում է դե ֆակտո նույն «գաղտնալսմամբ», երբ հայտարարում է, որ կխոսի, եթե իր հանդեպ չլռեն:

Երբ ԱԱԾ նախկին պետը հայտարարում է, թե կխոսի՝ զգուշացնող կամ սպառնալից տոնով, դա գործնականում հավասարազոր է ԱԱԾ պետին գաղտնալսելուն: Պարզապես մի դեպքում նրան լսում են գաղտնի, մեկ այլ դեպքում նա ինքն է խոսում հրապարակավ, եթե ասում է բաներ, որոնք չպետք է ասվեին:

Այլ կերպ ասած՝ ԱԱԾ «գաղտնալսված» նախկին ղեկավարը ներկայումս հայտարարում է, թե կարող է «գաղտնախոսել», եթե վարչապետն իրեն հանգիստ չթողնի: Վանեցյանի ներկայիս պատասխանը արդեն ուղղակի ձեռնոց էր վարչապետին: Ինչպիսին է լինելու դրա պատասխանը: Աներկբա է մի բան, որ ծավալվող զարգացումը չունի պետական բնույթ, և այն պետք է կասեցնել առավելագույնս արագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում