Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Վայոց ձորի մարզպետի լիազորությունները պետք է դադարեցվեն. Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն ծեծված փոխգնդապետի

Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում հիվանդանոցում հայտնված փոխգնդապետ Արա Մխիթարյանի ընկերները այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանք պահանջում էին արդարացի քննություն իրականացնել և պատժել բոլոր մեղավորներին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որ գործի քննությունը Վայոց ձորից տեղափոխվի Երևան և քննվի անձամբ գլխավոր դատախազի հսկողությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել, որին մասնակցություն էր ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժածը ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն է, որն այնպես է ծեծի ենթարկվել, որ տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Ծեծված փոխգնդապետի ընկերները պնդում են, որ մարզպետը ևս մասնակից է եղել միջադեպին, իսկ մարզպետը հերքում է իր մասնակցությունը։

Ի դեպ, այսօր Քննչական կոմիտեն, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով: Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո։

Կառավարության դիմաց հավաքված ակցիայի մասնակիցները պահանջում էին մարզպետ Տրդատ Սարգսյանի լիազորությունների դադարեցում մինչև քննության ավարտը։

«Աստված չանի՝ Արա Մխիթարյանը մահանա։ Դրանից հետո չգիտեմ՝ ինչ կարող է լինել։ Դրանից հետո էդ միջադեպի մասնակիցները լավ կանեն անցնեն Նախիջևանի կողմը։ Միայն դա իրենց կփրկի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում