«Մամուլի հետ սուրճ» հաղորդման սեպտեմբերի 23-ի հյուրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանն է։
Մեր զրուցակիցն անդրադարձավ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հետ կապված վարչապետ Փաշինյանի մեկնաբանություններին և նշեց.«Այդպիսի տեքստով հրաժեշտ տալը մինչև հրամանագրի ստորագրումը՝ պատշաճ չէր սպայի համար, կարծում եմ վարչապետը տվել է բոլոր մեկնաբանությունները»։
Հարցին արդյոք իրենք Վանեցյանին կհամարեն մրցակից նրա հետագա քաղաքական գործունեության ժամանակ, պատգամավորը պատասխանեց.«Պետք է հետևենք դեպքերի հետագա զարգացմանը, բայց այս պահին ես չեմ կարող պատկերացնել, որ ի դեմս նրա մենք կարող ենք ունենալ քաղաքական մրցակից»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում