Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին

Քոչարյանի գործոնը Մոսկվայի համար պետք չէ «փչել». հստակ է՝ Պուտինը Քոչարյանին քրեակատարողական հիմնարկում չի այցելի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

-Պարոն Կարախանյան, դատարանը չփոխեց Քոչարյանի խափանման միջոցը և, փաստորեն, դատավարության առաջիկա նիստերին նա կլինի կալանքի տակ։ Այս ընթացքում շատ խոսվեց Մոսկվայի հնարավոր բացասական արձագանքների մասին, ընդհուպ նշվեց, թե Պուտինը հնարավոր է չգա Հայաստան, եթե Քոչարյանն այդ ժամանակ ազատության մեջ չլինի։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր հայ-ռուսական հարաբերություններում՝ պայմանավորված այս գործով։

Նախքան հարցին անդրադառնալը ուզում եմ բոլորին շնորհավորել Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ։ Մենք միշտ պայքարել ենք և շարունակելու ենք պայքարել Հայաստանի անկախության համար, ուժեղ ու ժողովրդավարական պետություն ստեղծելը պետք է մնա առաջնային։ Որ երկրում էլ որ լինենք, պետք է զբաղվենք այդ հարցով։

Ինչ վերաբերում է հարցին. ռուսական և հայկական մամուլում տարբեր տեսակետներ են հնչել, բայց իրականությունը մեկն է։ Կա ՌԴ առաջին դեմքի դիրքորոշում՝ առ այն, որ հայ-ռուսական համագործակցությունը լինի արդյունավետ՝ ելնելով պետությունների ու ժողովուրդների շահերից, Հայաստանը գործի՝ ելնելով իր պետական շահերից, Ռուսաստանն էլ՝ իր։ Ռուսաստանի առաջնային հետաքրքրությունը տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունն է։ Այսօրվա դրությամբ Ռուսաստանի իշխանություններն ու առաջին դեմքն առաջ է քաշում այդ թեզը՝ տարածաշրջանին անվտանգություն ու կայունություն։ Հայաստանի ուժեղ ու անկախ պետության ստեղծումը դրան համահունչ է։ Տարբեր խմբավորումներ կան և՛ Ռուսաստանի իշխանության տարբեր թևերում և թե՛ ամբողջ տարածաշրջանում․ բայց կան ուժեր ու կենտրոններ, որոնք պետության անունից չպետք է հանդես գան, այսինքն՝ կան զուտ կենտրոններ, որոնք հստակ նպատակներ ու ծրագրեր ունեն։ Հիմա եթե անդրադառնանք բուն իրավիճակին՝ Ռուսաստանը միշտ սպասում է Հայաստանի հետ հստակ ու համակարգված կոնցեպտուալ աշխատանքին, որն այսօրվա դրությամբ տեղի չի ունենում։

Քոչարյանի գործը Ռուսաստանի համար զուտ ներհայաստանյան հարց է՝ որքան էլ քարոզչական կարծիքներ հնչեն, թե Ռուսաստանը իր տարբեր գործողությունները կապում է Քոչարյանի հետ՝ իրականությանը չի համապատասխանում։ Ռուսաստանն ուզում է, որ այստեղ վենդետա չլինի՝ մեղավոր է կամ ոչ։ Դատարանը պետք է որոշում կայանցի ըստ Հայաստանի օրենսդրության։ Այս իրավիճակում ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի՝ Քոչարյա՞նն է, թե՞ Սերժ Սարգսյանը, թե՞ Սեյրան Օհանյանը։ Ռուսաստանում ուզում են, որ հարցը լուծվի իրավական հարթության մեջ, Հայաստանում լինի կայունություն, կոռուպցիոն, օլիգարխիկ համակարգի իրական կազմաքանդում, ոչ թե մի երկրից մի երկիր տեղափոխեն, հետո գան Ռուսաստան ու քաղաքական ապաստան խնդրեն։ Ռուսաստանն էլ մարդասիրական տեսակետներից չի կարողանում հանձնել, չնայած ոչ մի հարց մինչև վերջ լուծված չէ, բայց սկսվում է քարոզչական ալիք՝ ընդդեմ Ռուսաստանի, իբրև թե Ռուսաստանը նրանց պաշտպանում է։ Բայց նման բան գոյություն չունի, Ռուսաստանի առաջին դեմքը հստակ կողմ է հակակոռուպցիոն պայքարին, առանց դրա միջպետական հարաբերություններ չեն կարող լինել, դրանից տուժում են հայ-ռուսական հարաբերությունները, որովհետև բոլոր տեղերում դա կա, ինչ լինում է, կապվում է կոռուպցիոն համակարգի հետ։ Հիմա հեղափոխական բարեփոխումները մինչև վերջ չեն իրականացվել։ Ժամանակն է, որ այդ հարցերը լուծվեն, պետք է քաղաքական կամք, որը Ռուսաստանը միանշանակ կողջունի։

-Այսինքն՝ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը հստակ է և այս գործով պայմանավորված չէ։

-Այո՛, կայցելի, ընդհանրապես Հայաստանին շատ ուրախ հոկտեմբեր է սպասվում՝ թե՛ ԵԱՏՄ գագաթնաժողով, թե՛ ԱՄՆ կոնգրեսականների մեծ պատվիրակության այցելություն, մինչ այդ էլ վարչապետը մեկնելու է Միացյալ Նահանգներ։ Ռուսաստանի համար դա նորմալ կանխատեսելի իրավիճակ է։ Մնացած խոսակցություններն ու քայլերը քարոզչության ոլորտից են։

-Ստացվում է՝ Քոչարյանը Պուտինի համար չունի այն կարևորությունը, որ իր բանտարկության պատճառով այց չեղարկվի ու այդպիսով ՀՀ իշխանություններին դժգոհություն հայտնվի։ Եվ նաև խոսվում է, որ հնարավոր է քրեակատարողական հիմնարկում տեսակցություն լինի։

-Քրեակատարողական հիմնարկ այցելություն չի լինի, դա հստակ կարող եմ ասել։ Մենք մի քիչ հուզական ենք վերաբերում ամեն ինչին, անձնական գործոններն ամեն ինչից առաջ ենք դնում, մերթընդմերթ մոռանում ենք, որ գերտերությունների հետ հարաբերությունները շատ ավելի սառնասիրտ ձևաչափ են ենթադրում։ Քոչարյանի մասին շատ է խոսվել, սա անձնական սիմպատիայի ու անտիպատիայի հարց չի կարող լինել։ ՌԴ ղեկավարը՝ սկսած Ղրղըզստանի ղեկավարից, վերջացրած ԱՊՀ անդամ մյուս երկրների ղեկավարներով, լավ հարաբերություններ է ունեցել։ Բայց չի կարելի փչել ու Քոչարյանի գործոնը բարձրացնել՝ ասել, որ դուք այսպես եք անում, մենք էլ այսպես կանենք։ Նման ձևով գերտերություններն ու լուրջ պետական գործիչները չեն աշխատում։ Հայաստանի պետական գործիչների մոտ այդ նեղացվածությունը կա՝ դուք այսպես ասացիք, մենք էլ այնպես կասենք։ Դա զվարճալի է, գուցե ինչ-որ տեղ հետաքրքիր, բայց դա արմքոմեդիի ու քամեդի քլաբի ժանրից է, միջպետական հարաբերությունների հետ խառնել պետք չէ։

Հայ-ռուսական հարաբերություններում շատ բացեր կան, իհարկե, դա որոշակիորեն մենթալիտետային տարբերությունների հետ է կապված, բայց պետք է աշխատանք տարվի։ Ռուսաստանի համար շատ կարևոր հարց է Հայաստանի անկախության ամրապնդումը, այդ դեպքում կհասկանա, որ տարածաշրջանում ունի հզոր դաշնակից, անկանխատեսելի իրավիճակներում կկարողանա հույս դնել։ Անկախության տարիներից սկսած՝ Հայաստանը մեծ գործոն է եղել Ռուսաստանի համար, քան պարզապես որևէ միության անդամ։ Պետք չէ այդ հարաբերությունները հակադրել մեկ ուրիշ պետության հետ հարաբերություններին։ Այդ դեպքում Ռուսաստանում սկսվում է մտահոգություն՝ արևմտյան ֆոնդեր, Սորոս, հակառուսաստանյան քարոզչություն։ Պետք չէ Քոչարյանի հարցն ուռճացնել, աշխատել են, ծանոթ են միմյանց, դրական ֆոնը կա, բայց միջպետական հարաբերությունները խառնել սրան՝ կատեգորիկ սխալ է։ Այն ահռելի հակառուսական քարոզչությունը, որ կա Հայաստանում, անթույլատրելի է շարունակել։

Իհարկե, կանխատեսելի էր, որ մեկ տարի և ավելի ժամկետում իշխանությունը պետք է ամրանա ու հստակ տեսլական գծվի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այն մարդիկ, ովքեր կարևոր դեր են խաղում միջպետական հարաբերություններում՝ պետք է լինեն քաղաքական թիմի ներկայացուցիչներ ու պետք է արտահայտեն քաղաքական թիմի տեսակետը։ Սա կլինի պարզ ու հասկանալի։

-Ուժային կառույցների ներկայացուցիչները թիմի մարդի՞կ չէին, թե՞ նույնիսկ խոսք է գնում դավադրության կանխման, ներիշխանական հեղաշրջման հնարավորության մասին։

-Ռուսաստանում տեղեկատվական տեսակետից ինֆորմացիան ավելի շուտ է հասնում, քան Հայաստանում, բայց ես որևէ բացասական մեկնաբանություն չեն տեսել։ Ռուսաստանում հստակ գիտեին, որ մոտ մեկ տարի հետո սա տեղի կունենա։ Չեմ կարող ասել դավադրություն, այստեղ աշխատանքի ոճի խնդիր կար, և կար գումարների, թալանի վերադարձ։ Դրա մեթոդները տարբեր են, բայց դրան մասնակցում են ուժային տարբեր կառույցներ՝ հիմնական գիծը տարվում էր ԱԱԾ-ի կողմից։ Սպասումների տեսակետից՝ քիչ գործ է արվել, մեթոդները համարվեցին ոչ բավարար։ Այդ մարդիկ չեն եղել քաղաքական թիմի անդամներ ու պարզ է, որ իրենց տեղը պետք է զիջեին։Կարող են հերքել, բայց դա իմ տեղեկությունն է։ Ես չեմ կարող խոսել դավադրության մասին և դրա կանխման մասին, կար աշխատանքի ոճի հետ կապված տարաձայնություն, ու դրա հիման վրա նպատակահարմար էր նման փոփոխություններ անել։ Միգուցե այդ մարդիկ որոշ քայլերի պատրաստ չէին, գուցե իրենք էլ փակուղու մեջ էին, այլ ձև էին պատկերացնում աշխատանքը՝ սկսած մեթոդների կիրառումից, ցուցարարներ, թալանչիներ։ Մարդիկ, որոնք չեն եղել հեղափոխական քաղաքական թիմի անդամ, իրենց համար շատ դժվար էր, միգուցե իրենք իրենց ձևով ճիշտ էին։ Իշխանությանը դա չգոհացրեց, և ճիշտ արեց վարչապետը, որ փոխեց։ Նա պետք է նշանակի իր թիմի անձանց ու նրանցից պահանջի։ Ռուսաստանը մտածում է՝ եթե եղել է հեղափոխություն, եկել է նոր քաղաքական թիմ, ո՞ւր են այն թիմի անդամները, որ պետք է իրենց հետ խոսեն։ Ողջ աշխարհում այդ պրակտիկան կիրառվում է, և դա շատ ճիշտ է։ Առանձին տեղերում թող լինեն մասնագետներ, բայց կարևոր պաշտոններում պետք է լինեն քաղաքական թիմի անդամներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում