Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Պատժել Հայկական բանակի սպայի վրա ձեռք բարձրացնող արտոնյալներին. Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Պատժել Հայկական բանակի սպայի վրա ձեռք բարձրացնող արտոնյալներին

Ս.թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ՀՀ ԶՈՒ սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելով մահվան դուռը հասցնելու դեպքն ակամա զուգահեռներ առաջացրեց Հարսնաքար ռեստորանի մոտ 2012 թ. հունիսի 17-ին ռազմական բժիշկ, մայոր Վահե Ավետյանին ծեծելով սպանելու դեպքի հետ:

Զուգահեռի պատճառը ոչ միայն համանման հանգամանքներում սպային խմբով մահու չափ ծեծելու երևույթն էր, այլև ծեծողների առնչությունը իշխանության հետ: Առաջին դեպքում դրանք օդիոզ օլիգարխ, ՀՀԿ-ական բանդայի կարկառուն ներկայացուցիչ Ռուբեն Հայրապետյանի շրջանակից էին, իսկ այս դեպքում՝ իշխանության առաջին էշելոնի անդամ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի:

Սակայն, նկատի ունենալով երկրում տեղի ունեցած փոփոխությունները, որոշեցինք սպասել գործող իշխանության, մասնավորապես՝ իրավապահպան մարմինների քայլերին:

Հետագա օրերի ընթացքը ցույց տվեց, որ սայլը տեղից չի շարժվում և կարծես թե նույն ձեռագիրն է աշխատում:

Վայոց Ձորի մարզպետը, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն հիմնավոր կասկածի մակարդակում առնվազն առնչություն ունի դեպքի հետ, ոչ միայն չի դատապարտում տեղի ունեցածը, այլև գրեթե հոխորտաբարո կեցվածքով հարցազրույցներ է տալիս, մինչդեռ վարչապետը դեռևս որևէ հետևություն չի անում և հանդուրժում է նրան իր պաշտոնում:

Իսկ իրավապահպան մարմինները ծեծին մասնակցածներից դեռևս միայն մարզպետի օգնականին են մեղադրանք առաջադրել ու կալանավորել։ Մյուսներին իբրև թե դեռ չեն կարողանում բացահայտել: Ընդ որում՝ ինչպես հուշում են մասնագետները, նրանք կիրառում են Վահե Ավետյանի գործով արդեն փորձարկված տարբերակը և արարքը որպես կանխամտածված, ալտերնատիվ հասարակ դիտավորությամբ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձ (Վահե Ավետյանի դեպքում՝ սպանություն) որակելու փոխարեն Վայոց Ձորի մարզպետի օգնականին ընդամենը ներկայացնում են ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք:

Եթե համարում ենք, որ անցել են ազգադավ ու հանցավոր ռեժիմի ժամանակները և Նոր Հայաստան ենք կառուցում, ապա մարդու, քաղաքացու, ՀՀ Զինված Ուժերի սպայի նկատմամբ դաժան բռնությունը, հատկապես, եթե դա կատարել են իշխանության կամ մերձիշխանական շրջանակի ներկայացուցիչները, պետք է խստագույնս պատժվի իրավական առումով և մերժվի ու արմատախիլ արվի առաջին հերթին իշխանության դատապարտող վարքագծով և ձեռնարկած արդյունավետ միջոցներով:

Արտոնյալությունն ու անպատժելիությունը պետք է բացառվեն:

Շատ եմ ափսոսում, որ իշխանությունը լուռ է և անգործություն է ցուցաբերում, իսկ իրավապահպան մարմինները նախկինի նման ձգտում են արդարացնել ու փրկել նրա ներկայացուցչին: Մենք տեսնում ենք, որ բռնության դեմ առիթ-անառիթ կատարվող հայտարարությունները որևէ արդյունք չեն տալիս, քանի որ կյանքում նախկինի նման հակառակն է կատարվում:

Իշխանությանը չի ցնցում և չի սթափեցնում անգամ այն հանգամանքը, որ ստահակները ձեռք են բարձրացրել Հայկական բանակի սպայի վրա, որ ազգի գոյության ու արժապատվության պահապան-խորհրդանիշն է: Նրա ներկայացուցիչները չեն գիտակցում, որ, այսպես շարունակվելու դեպքում, իրենք էլ կարող են խրվել բռնապետության և ազգուրացության նույն ճահճի մեջ:

Դատապարտելով տեղի ունեցածը, ՀՀ իշխանությանը հորդորում ենք անհապաղ ու վճռական քայլերով դուրս գալ այս աղետալի ընթացքից և, մասնավորապես՝

1) հրապարակավ դատապարտել տեղի ունեցածը և զբաղեցրած պաշտոնից հեռացնել Վայոց Ձորի մարզպետին,

2) կատարել ՀՀ ԶՈՒ սպա Արա Մխիթարյանի նկատմամբ մահափորձի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ առաջին հերթին քրեական օրենքին համապատասխան որակելով արարքը և բացահայտել ու պատասխանատվության կանչելով բոլոր մեղավորներին,

3) վերանայել Վահե Ավետյանի սպանության գործը և օրենքին համապատասխան չափով ու ձևով պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, այդ թվում և առաջին հերթին՝ Ռուբեն Հայրապետյանին»։

https://www.facebook.com/jirayr.sefilian.7/posts/2720793091318105

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում