Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
Խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը:
«Ամենավատ բանը, որ այստեղ կարող է իրականացվել, տնտեսվարողի նկատմամբ խտրականությունն է: Կարծում եմ, որ խաղի կանոնների միասնականությունը, որի տրամաբանությամբ էլ այս օրենքը բերվում է, ընդունելի է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Հնչեցված մտահոգությունների կապակցությամբ էլ պատգամավորն ասաց, որ խորհրդարանն ունի բյուջետային վերահսկողության գործիքակազմ. «Քրեական գործի շրջանակում կլինեն որոշակի կարգի կալանք, սառեցում. ակնհայտ է, որ այս բոլոր զսպաշապիկները կան»:
Մանրամասները՝ տեսանյութում: