Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
Խորհրդարան 2-րդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը:
«Մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտենք՝ ում: Թալանի միջոցով գումարներ կուտակած մարդկանց մենք չենք կարող բյուջեից գումարներ վերադարձնել»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ այդ պրակտիկան համարելով անընդունելի:
Նրա խոսքով՝ իր նշած կազմակերպությունը միակը չէ. «Բազմաթիվ են: Հյուրանոցային տնտեսությունները որ հիշեք, դուք էլ կմտաբերեք, թե ինչի մասին է խոսքը»:
Պատգամավորը հայտարարեց, որ ինքը չի մասնակցել քվեարկությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: