Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանի պաշտպանի կողմից փաստերի խեղաթյուրումը կարող է տանել լուրջ առճակատման

Սեպտեմբերի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Իսկ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունները՝  կալանքի փոխարեն որպես խափանման միջոց ընտրել գրավը կամ ազատազրկման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Գրավի չափը թողել էին դատարանի հայեցողությանը:

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դուք այս պահին այդ ինքնաբացարկի հիմքը տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այս պահին Աննա Դանիբեկյանն այնպիսի գործողություններ չի ձեռնարկել, որ նրան ինքնաբացարկելու հիմք լինի։ Զուտ օրենքի դաշտում նա մերժել է պաշտպանական կողմի երկու միջնորդությունները։ Սահմանադրական դատարանի կողմից կայացված սեպտեմբերի 4-ի որոշմամբ երբևէ չի խոսվել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմնավորումների մասին․ որոշման մեջ այդպիսի պատճառաբանություններ ու հիմնավորումներ չեն եղել։ Այստեղ մենք գործ ունենք իր պաշտոնավարման տարիներին իր գործառույթներից չբխող արարքների համար Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի պատասխանատվության հարցի հետ։ Այսինքն՝ գործի փաստական հանգամանքները չեն համապատասխանում Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված գործի փաստական հանգամանքներին։ Այս առումով խիստ տարբեր է։ Հետևապես, առաջին միջնորդությունն ակնհայտ անհիմն էր։ Իսկ երկրորդ միջնորդության հետ կապված՝ դատախազությունը մանրամասնորեն ներկայացրեց գործից փաստեր, որոնց բարձրաձայնումը պաշտպանական կողմի համար կարևոր չէր, որովհետև նրանք գտնում են, որ դրանք Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կապ չունեն։ Այս ամենը տարավ նրան, որ խափանման միջոցը թողնվեց անփոփոխ»։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում