Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն է:
Խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ բարձրացված մտահոգությունը տեղին է. «Մեր խմբակցությունը ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել նախագծին, բայց խորհրդարանական վերահսկողության շրջանակներում հետևողականորեն պահանջելու ենք, որ ՊԵԿ ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքում բոլոր տվյալները տրամադրվեն, որպեսզի այդ գումարները հասցվեն ճիշտ հասցեատերերին»:
Մանրամասները՝ տեսանյութում: