Իտալական «Ռոմա»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարևորում է «Բոլոնիա»-ի դեմ տարած հաղթանակը:
Սոցցանցերի իր էջերում անդրադառնալով Սերիա Ա-ի 4-րդ տուրի «Բոլոնիա»-«Ռոմա» խաղին՝ նա, մասնավորապես, նշել է. «Կարևոր հաղթանակ»:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն հյուրընկալվեց «Բոլոնիա»-ին: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեին մի շարք հնարավորություններ գրավելու մրցակցի դարպասը, բայց այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: