«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ սեզոնը Emmy մրցանակի է արժանացել որպես տարվա լավագույն դրամատիկ սերիալ:
HBO հեռուստաալիքի նախագիծը կարողացել է այս անվանակարգում առաջ անցնել «Ավելի լավ է զանգահարեք Սոլային», «Սպանելով Եվային», «Թիկնապահը», «Դիրք» և «Ժառանգորդները» սերիալներից:
Սերիալի հաղթանակը ուշագրավ է նրանով, որ երկրպագուները քննադատել էին էպիզոդները աղքատիկության, անհեթեթ սյուժետային լուծումների և կերպարների կասկածելի վարքի համար:
Ստորագրահավաքը, որով երկրպագուները պահանջում էին HBO հեռուստաալիքից վերանկարահանել եզրափակիչ սեզոնը, ավելի քան մեկ միլիոն ստորագրություն էր հավաքել երկու օրվա ընթացքում: