«Չեռնոբիլ»-ը Emmy մրցանակի է արժանացել «լավագույն մինի-սերիալ» անվանակարգում:
Սերիալի հեղինակ Քրեյք Մեյզինը, մրցանակը ստանալիս հույս է հայտնել, որ սերիալը կօգնի մարդկանց գիտակցել ստի վտանգները:
«Չեռնոբիլը» հինգ մասից բաղկացած սերիալ է Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած ողբերգության մասին:
Լոս-Անջելեսում անց է կացվում «Էմմի» փրայմ-թայմ մրցանակների հանձնման 71-րդ արարողությունը: