«Կախոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Բենի Հանցը, որը Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի մրցակիցն է ընտրություններում, հրաժարվել է կոալիցիա ձևավորելուց, հաղորդում են ԶԼՄ-ները:
Ընտրությունների արդյունքներով խորհրդարանական ամենամեծ խմբակցությունում գտնում են, որ եթե առաջինը կոալիցիա փորձի ձևավորել Նեթանյահուն, նրա ջանքերը միևնույնն է կձախողվեն:
Այդպիսով, խմբակցությունում մտադիր են փորձել կոալիցիա ձևավորել միայն գործող վարչապետի ձախողումից հետո: