Բրիտանական արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, իրենց որդու անունից 6,3 հազար դոլար են նվիրաբերել Մոզամբիկում հասարակական լողավազանի կառուցման համար, հաղորդում է Daily Mail-ը:
«Նրանք նրան ողջ կյանքի համար կարևոր նվեր են արել, նրանք նրան կարեկցող մարդու հեղինակություն են նվիրել, նրանք նրան բարության դաս են նվիրել: Սա շատ լուրջ ներդրում է, և Արչին, անկասկած, կգնահատի դա, երբ մեծանա»,- նշել է թագավորական մեկնաբան Քեթի Նիկոլը: