Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Հայաստան այլ ավիափոխադրող չի գա. Քաղավիացիայի նախկին պետը առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը, բայց պատասխան մինչ օրս չի ստացել

Օրերս լրահոսում հանդիպած ուշագրավ լուրերից էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Բոինգ» միջազգային կորպորացիայի փոխնախագահ Ռիչարդ Մուեհլենբեկին, կորպորացիայի մարքեթինգի գծով տնօրեն Ալեմ Վալիին եւ ֆինանսական հաճախորդների գծով ղեկավար Մհեր Պապյանին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են ավիահաղորդակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ։

Իր հերթին էլ «Բոինգ»-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներն անդրադարձել են մեր երկրում հնարավոր գործունեության եւ համագործակցության ուղղություններին, այդ թվում՝ ավիացիոն շուկայի հնարավորություններին։

ՀՀ քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի եւ կառավարության միջեւ կա որոշակի հակասություն․ առաջինը պնդում է, որ մեզ պետք չէ ազգային ավիափոխադրող, վարչապետն ասում է, որ մենք պարտավոր ենք ստեղծել ազգային ավիափոխադրող։

Ինչ վերաբերում է «Բոինգ»-ի հետ հանդիպմանը, ապա Շահեն Պետրոսյանը նշեց, որ մեր շուկան դատարկ է «Բոինգ»-ի համար, մենք չունենք սեփական ավիաընկերություն։

«Լավ է, որ «Բոինգ»-ի հետ հանդիպել են, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ տեղյակ չեմ։ Ժամանակին մենք աշխատում էինք «Բոինգ»-ի հետ, դա 90-ական թվականներին էր։ Մենք եկել էինք համաձայնության, որ «Հայկական ավիաուղիներ»-ի համար երեք «Բոինգ» վերցնենք վեց միլիոն դոլարով՝ 12 տարով անտոկոս վարկով։ Մենք այդպիսի պայմանավորվածություն ունեինք 1996թ, բայց հետո գիտեք, թե ինչ եղավ»,- հիշում է Շահեն Պետրոսյանը։

Շահեն Պետրոսյանը նկատում է, որ Հայաստան այլ ավիափոխադրող չի գա, տարիուկես միայն խոստումներ են հնչում։ Իսկ Հայաստան այլ ավիափոխադրող չի գա, քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է։ Նա տեղեկացել է նաև, որ ռուսական երկաթգիծը որոշել է դադարեցնել սպասարկել հայկական երկաթուղին։

«Եթե ռուսական ավիացիան էլ հրաժարվի թռչել մեզ մոտ, ապա պետք է մենք մտածենք սեփական ավիաընկերություն ունենալու մասին,- նշեց մեր զրուցակիցը։

Շահեն Պետրոսյանը քաղավիացիայի ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար մեկ ամիս առաջ իր առաջարկություններն է ներկայացրել կառավարություն, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։

«Փոքրիկ էքսկուրս եմ գրել «Հայկական ավիաուղիներ»-ի մասին, առաջարկել եմ, թե ինչ մեխանիզմներով պետք է իրականացնել փոփոխություններ»,- ասաց Շահեն Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում