Նախկինները Հայաստանում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն։ Այս մասին սեպտեմբերի 22–ին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի հայտարարությանը, թե իրենք մտադիր են հայտարարել, թե ինչպես են շարունակելու քաղաքական պայքարը։
«Էդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն»,-ասաց նա` նշելով, որ դա իր ցանկությունը չէ, այլ ժողովուրդը թույլ չի տա: