ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամենակարևոր ուղերձը, որ ԱՄՆ-ում պետք է հասցնի Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հանդիպումներում և ելույթներում դա Հայաստանի ինքնիշխանության, պետության ինքնիշխան քաղաքականություն վարելու ունակության մասին է, երբ այսուհետ Հայաստան ասելով որևէ տնտեսական և քաղաքական սուբյեկտ այլևս պետք է իմանա, որ գործ ունի հենց Հայաստանի, ոչ թե որևէ այլ պետության հետ, որին դե ֆակտո ենթակա է Հայաստանը:
Հայաստանի որակների հարցն արդեն գալիս է հաջորդից, այսինքն՝ մեկին պետք է անպայմանորեն ժողովրդավարական Հայաստան, արևմտյան, զարգացած արժեհամակարգով, արդիականն ու ազգայինը ներդաշնակ համադրությամբ ապահովող Հայաստանը:
https://www.facebook.com/babajanyana/posts/2727215487309161?__xts__[0]=68.ARAAEasYo3JRfN1mawy_D3RT6kf6PPVYqqbI_0ECW6G1EL8yvaUZ3AMb3x0qegwQnC8N02mWw6fLhxNF7_LZDi79zFAaDj9d7MqyhGqeSAg8V0A668uEjoTCKRtTZ_2lqTHkJ2VdrTqd4UPJCumLGa5ug_QHQLii6BtCw0X0SisC8ZPajBZKFECGSvzz_wM_F9CyICFXCwXERRgZ18FauXaK0E3HhN-DOy9q-Vw9EXnLhUOwRfiPhP3zoj6yUNVe21Nj6nu_pbh4-PAF4cDv3Stq6ZRWTCWQEIk–dClVS2cU56dtwyVG68DEVOwUtVqTz6kBI5i8otIuOnzrSXTUFMb&__tn__=-R