Կիրակի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է լրագրողներին, որ մտադիր չէ հանդիպել Իրանի ղեկավարության հետ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Ոչինչ երբեք չի բացառվում, սակայն ես մտադիր չեմ հանդիպել Իրանի ղեկավարության հետ»,- Սպիտակ տան մամուլի ծառայությունը մեջբերել է Թրամփի խոսքերը:
Առաջիկա օրերին Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը: