Իմ կարծիքով՝ այսօր մեր մեծագույն խնդիրը ՀՀ-ի տնտեսական զարգացումն ու տնտեսական հզորացումն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է լինելու Լոս Անջելեսի հայությանն ուղղված գլխավոր մեսիջը։