Պատմության մեջ ամեն ինչ այդքան միանշանակ չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով պետություն-եկեղեցի հարաբերությունները եւ արձագանքելով դիտարկմանը, որ պատմության ընթացքում միշտ նրանք միասին են գործել։
«Մեր պատմության մեջ Պապ թագավորին համարում են Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից մեկը, բայց ոչ ոք չի ասում, որ ՀԱԵ ինքնուրույնությունը Պապ թագավորի որոշմամբ է եղել, մինչեւ այդ մեր կաթողիկոսները Կեսարիայում էին ստանում իրենց պաշտոնը եւ Տիեզերական եկեղեցուց, բայց Պապ թագավորը, որը համարվում է ՀԱԵ ամենամեծ թշամին, կամային որոշում կայացրեց, որ հայ կաթողիկոսները պետք է ընտրվեն մեր երկրում։ Այստեղից դիլեմաներ կան, թե ինչու են Պապ թագավորին այդպես համարոմ, բայց պետք հռետորիկայի մեջ խորանալ եւ պատճառները հասկանալ։ Մենք ուզո՞ւմ ենք, որ կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, եթե պարզվի, որ հայ ժողովուրդը ուզում է, որ կառավարությունը մտնի ՀԱԵ գործերի մեջ, կառավարությունը կքննարկի, թե դրա ինչ հնարավորություններ կան»,-նշեց նա։