ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիին ուղիղ հեռարձակման ժամանակ զայրացրել է Fox News-ի հաղորդավարը:
Հաղորդավարը նրան ընդհատել է, և անընդհատ հարցրել Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած զրույցի հետ կապված իրավիճակի մասին:
«Ես այլ հարցերի չեմ պատասխանի, եթե չթողնես ավարտեմ խոսքս»,- հայտարարել է Ջուլիանին:
Ավելի վաղ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրականում ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա, ապա նրան իմպիչմենտ է սպառնում: