Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

1950-1957թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Քաջարանում վարձու մարդասպանը սկեսուրի պատվերով սպանել է հարսին ու նորածին երեխային, ապա սպանվել է՝ պատվիրատուի կողմից

1950 թվականին Քաջարանում կատարված սպանությունը բացահայտվել է… 7 տարի անց:

Հինգհարկանի շենքի առաջին հարկի բնակիչն իր բնակարանի նորոգման ժամանակ պատկից ցախատնից դիակ է հայտնաբերել: Պարզվել է, որ վեց տարվա վաղեմության դիակ է՝ 25-30 տարեկան կնոջ մահը վրա էր հասել գլխի հրազենային վնասվածքից:

Հայտնի է դարձել, որ հիշյալ բնակարանը նախկինում պատկանել է Սեդրակ անունով քաջարանցուն: Բայց բնակարանը միայն Սեդրակինը չէր, բնակարանի մի մասում ապրում էր մեկ այլ ընտանիք, որի դուստր Օլյայի գտնվելու վայրը նույնիսկ ծնողներին հայտնի չէր, վերջիններս գիտեին միայն, որ Օլյան մտադիր էր մեկնել Ռուսաստան: Հեռանալուց առաջ Օլյան վիճել էր ծնողների հետ, վերջիններս տարիներ շարունակ մտածել էին, թե դուստրը նեղացած է ու իրենց հետ չի ցանկանում շփվել…

Սեդրակն ու Օլյայի ծնողները այլ բնակարաններ էին տեղափոխվել, նրանց նախկին բնակարանում նոր բնակիչներ էին հայտնվել…

Օպերատիվ խումբը սկսել է քննել այն վարկածը, որ սպանվածը Օլյա Ա.-ն է: Ըստ ստացված տեղեկությունների՝ Սեդրակը ժամանակին Օլյային շատ էր համոզել հարկադիր փոխանակման անվան տակ իրեն վաճառել բնակարանի մասը, բայց Օլյան չէր համաձայնել:

Հարևաններից ոմանք նույնիսկ հիշել են, որ ականջալուր են եղել Սեդրակի ու Օլյայի վեճերին: Հերթական վեճից հետո Օլյային այլևս չէին տեսել:

Հարևանների մի մասի կարծիքով՝ հայտնաբերվածը հենց կարող էր Օլյայի դիակը լինել: Օլյայից մոտ վեց տարի տեղեկություն չունեցող ծնողները ծանր իրավիճակում էին, բայց չէին ուզում հավատալ, որ Օլյան է սպանվածը, մանավանդ, որ փորձաքննությամբ այդ հարցի միանշանակ պատասխանը չէր տրվել:

Հիմնական կասկածյալը Սեդրակն էր, բայց նա կտրականապես ժխտում էր իր կողմից որևէ մեկին սպանելու հանգամանքը:

Քննության ընթացքում պարզվել է, որ նույն շենքի առաջին հարկում վեց տարի առաջ ապրել է նաև Խանում Բ.-ն՝ քրոջ աղջկա՝ Սանամի ու հարսի՝ որդու կնոջ՝ Զվարթի հետ:

Վերջինս Խանումի որդու հետ ծանոթացել էր Ռուսաստանում, այնտեղ էլ ամուսնացել ու մնացել էին ապրելու: Որոշ ժամանակ անց Զվարթը եկել էր Երևան ու բնակությւոն էր հաստատել սկեսուրի՝ Խանումի տանը:

Գործի քննության պահին Խանումն արդեն ապրում էր ուրիշ շենքում, Զվարթը, ըստ Խանումի, վեց տարի առաջ մեկնել էր եղբոր մոտ՝ Լենինգրադ:

Հարցաքննությունների ընթացքում հարևաններից մեկը կասկած էր հայտնել, թե հայտնաբերված դիակը կարող է Զվարթինը լինել՝ համապատասխանում էին տարիքը, արտաքին որոշ հատկանիշներ: Իսկ Խանումը միանշանակ պնդում էր, թե հարսը վեց տարի առաջ եղբոր մոտ է մեկնել: Քննության ընթացքում օպերատիվ խումբը տեղեկություն է ստացել, որ մի քաջարանցի Ռոստովում հանդիպել է… Օլյային…

Փորձաքննության եզրակացությամբ՝ հնարավոր չի եղել Զվարթի ու Օլյայի լուսանկարների հետ համեմատելով՝ կոնկրետացնել սպանվածի ինքնությունը: Հստակ էր մեկ բան՝ տուժողի գանգի վրա կար հրազենային վնասվածքի հետք, իսկ ստորին ծնոտից ատամներ էին պակասում: Այս վերջին հատկանիշը ոգևորել էր Օլյայի ծնողներին, քանի որ իրենց դստեր ստորին ծնոտի ատամներն ամբողջական էին:

Դիակի հայտնաբերումից մեկ տարի անց արդեն լիովին հերքվել էր, որ սպանվածը կարող է Օլյան լինել: Օպերատիվ խումբն աշխատում էր Զվարթին գտնելու կամ՝ նրա վերաբերյալ որևէ տեղեկություն ստանալու ուղղությամբ:

Հարևանները հայտնել են, որ Խանումը հարսին չէր սիրում, հետը յոլա չէր գնում, համարում էր, թե տղան սխալ ընտրություն է կատարել: Հարևանները հայտնել են նաև, որ Զվարթը «հեռանալուց» ոչ շատ առաջ ծննդաբերել, երեխա էր ունեցել: Այդ դեպքում՝ եթե սպանվածը Զվարթն էր, որտե՞ղ էր նրա երեխան:

Համապատասխան ստուգումներով հաստատվել է, որ Զվարթը, իրոք, ծննդաբերել ու երեխա է ունեցել: Որոշ ժամանակ անց Խանումը երեխային հսկող բժշկին տեղեկացրել է, թե հարսը երեխայի հետ մեկնել է Ռուսաստան…

Դիակի հայտնաբերման վայրում նորից մանրակրկիտ տեղազննություն է անցկացվել, նոր ոսկորներ են հայտնաբերվել, այդ թվում՝ ըստ նոր փորձաքննության եզրակացության՝ մանկան ոսկորներ…

Օպերատիվ խումբը ճշտել է Խանումի քրոջ աղջկա՝ Սանամի գտնվելու վայրը: Սանամը տևական հարցաքննության է ենթարկվել ու ի վերջո հայտնել է իրականությունը՝ Զվարթին ու նրա երեխային սպանել էր մորաքրոջ վարձած մարդասպանը:

Խանումը հարսից ազատվելու ելքը տեսել էր նրան սպանելու մեջ, քանի որ որդին Ռուսաստանից մորը զգուշացրել էր, թե կնոջից չի բաժանվի:

Զվարթի անհետանալուց հետո Խանումն էր լուրեր տարածել, թե Զվարթը մեկնել է Լենինգրադ՝ եղբոր մոտ: Զվարթի հարազատները կարծել են, թե ամուսինը թույլ չի տալիս, որ նա շփվի իրենց հետ, այդ պատճառով շփումը խզվել է…

Զվարթի ու երեխայի սպանությունից որոշ ժամանակ անց Խանումը ազատվել էր նաև իր վարձած մարդասպանից՝ նրան հյուրասիրելով խմիչք, որի մեջ թույն էր գցել:

Խանումը գործի քննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունքներ՝ հուսալով, որ կկարողանա խույս տալ մահապատժից: Սակայն երկու մարդու սպանությունը կազմակերպելու և մեկ մարդու դիտավորյալ սպանելու համար մեղադրվող Խանում Բ.-ն դատապարտվել է պատժի առավելագույն չափի՝ մահապատժի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում