Պերուի Մադրե-դե-Դիոսի ջունգլիներում տեղադրված հայելին շփոթեցրել է վայրի կենդանիներին:
Այսպիսի անսովոր առարկայով անտառը զարդարած Մարկ Ֆերնլին չի մոռացել մոտակայքում տեսախցիկ տեղադրել, իսկ արդյունքում շատ հետաքրքիր կադրեր են ստացվել, որտեղ երևում է, թե ինչպես են կենդանիներն արձագանքում հայելուն:
Անսովոր ուսումնասիրությունը հստակ ապացուցել է, որ կենդանիներն ի վիճակի չեն հասկանալ, որ հայելու մակերեսին տեսնում են իրենք իրենց:
Կենդանիներն, անկասկած, շփվում են արտացոլման հետ, բայց ակնհայտորեն համարում են, որ դա ևս մեկ գազան է, որի վրա պետք է հարձակվել կամ վախեցնել, ընդհանուր առմամբ, ցանկացած եղանակով դուրս մղել սեփական տարածքից: