Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը պարզունակ մանիպուլյացիա է անում. փաստաբան

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ շրջանառության մեջ է դրվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ 94 էջանոց փաստաթղթում հայաստանյան օրենսդրության և միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել են ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը։ Որոշման նախագիծն ԱԺ-ում պետք է ընդունվի փակ քվեարկությամբ, առնվազն 80 պատգամավորի քվե է անհրաժեշտ։ Եթե ԱԺ-ն ընդունի այդ նախագիծը, ապա այն ուղարկվելու է բարձր դատարան։

Փաստաթղթի հիմնավորվածության մասին մի քանի հարց ուղղեցինք փաստաբան Կարապետ Բադալյանին։

-Պարոն Բադալյան, նախագիծն, ըստ Ձեզ, որքանո՞վ է հիմնավորված և անխոցելի, որպեսզի հակընդդեմ կողմը չկարողանա ներկայացնել առարկություններ։

-Փաստաթուղթը հիմնավոր է, կան բազմաթիվ փաստեր՝ իրենց ապացույցներով։ Բնականաբար, մյուս կողմն էլ կունենա իր փաստարկները, իր բացատրությունները։ Բոլոր փաստերն էլ վկայում են, որ կան բավարար հիմքեր՝ սկսելու ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց։

Օրենքով նախատեսված հստակ գործընթաց է։ Որ ապացույցն էլ նայեք՝ կտեսնեք, որ հիմնավոր է։

-Փաստ է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը խոչընդոտել է Ռոբերտ Քոչարյանի գործի անաչառ քննությանը։

-Տեսեք, խոչընդոտելը ո՞րն է, այնտեղ հստակ նշված է եղել, թե ինքն ինչու չի կարող մասնակցել։ Կան անհնարինության հիմնավորումները։ Հիմա դրան հակառակ որևէ փաստարկ չի ներկայացվել, չի լսվել։ Միգուցե Հրայր Թովմասյանը մի բան գիտի, թող հայտնի, թող բացատրի, ասի, որ այդ ամենը հիմնավոր չէ։ Իրենք կոնկրետ պետք է բովանդակային խոսք ասեին, իրենք նույնիսկ բովանդակային չէին առարկել, այլ ասել են՝ մենք գործընթացը չպետք է լսեինք, չենք լսել։ Ոչ թե ճիշտ է, սխալ է, շատ է, քիչ է, այլ անտեսել են այդ հարցը։ Դա իր հերթին կոպիտ խախտում է։ ՍԴ երեք անդամները՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրանտ Նազարյանը, որոնց գործի քննությանը մասնակցության անհնարինության համար բացարկ է ներկայացվել, անտեսել են այդ հարցը։

-Եթե այդ նախագիծն ընդունվի ԱԺ-ում, ապա ի՞նչ զարգացումներ են սպասվում, ՍԴ անդամները կներկայացնե՞ն հրաժարական։

-Այս պահին հնարավոր չէ ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Մի քանի մարմինների որոշման հարց է։ Հավանական տարբերակներից է, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները կդադարեցվեն։

-Իսկ ՍԴ մյուս անդամնե՞րը։

-Մյուսների մասին չեմ կարող ասել, քանի որ ԱԺ-ն գործընթացը ՍԴ նախագահի նկատմամբ է սկսել։

-Այդ նախագիծը ՍԴ-ում ստեղծված ճգնաժամը հանգուցալուծելու օպտիմալ տարբերա՞կ է։

-Ուղղակի տարբերակներից մեկն է։ Մեկ ուրիշ տարբերակ էլ Դատական օրենսգրքում փոփոխություններն են՝ վաղ կենսաթոշակի հետ կապված։ Դա էլ մոտ ապագայում կլինի, կտեսնենք։ Այսինքն՝ այդ բոլոր քայլերն արվում են ճգնաժամը հանգուցալուծելու համար։

-Եթե ուսումնասիրում ենք այլ երկրների փորձը, ապա հետհեղափոխական իրավիճակներում ի՞նչ լուծում է եղել։

-Օրինակ՝ մի քանի ամիս առաջ Մոլդովայի Սահմանադրական դատարանը՝ ամբողջ կազմով, հրաժարական տվեց, հեռացավ։ Ամբողջ կազմով հեռացան, որովհետև հասկացան, որ իրենք չեն համապատասխանում ժողովրդավարության այն պահանջներին, որոնք հաստատվել են այդ երկրում։ Եվ դատարանի կազմն ամբողջությամբ փոխվեց։

-Իսկ ահա մեր ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանն ասել էր․ «Ես ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, որովհետև այդպես է ցանկանում Վահե Գրիգորյա՞նը»։

-Վահե Գրիգորյանը այդպիսի բան չի ասել, Արևիկ Պետրոսյանը պարզունակ մանիպուլյացիա է անում։ Դուք կարդացե՞լ եք Վահե Գրիգորյանի նամակը, որով սահմանադրական մարմինների մասնակցության լուծման տարբերակ է առաջարկում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում