ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ աշխարհի առաջնորդների խոսակցությունների գաղտնազերծման հրապարակումը հնարավոր է միայն արտակարգ իրավիճակներում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի հրապարակման անհրաժեշտություն չկա:
«Մենք չենք հրապարակում զրույցների արձանագրությունները, բացառությամբ առավել ծայրահեղ իրավիճակների: Այս պահին ոչ մի ապացույց չկա, որ դա ճիշտ կլինի անել»,- հայտարարել է Պոմպեոն:
Ավելի վաղ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոզեֆ Բադենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել էր հրապարակել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիի հետ հուլիս ամսին կայացած հեռախոսազրույցի արձանագրությունը: