Friday, 19 04 2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով

Լուկաշենկոյի ակնարկը Փաշինյանին՝ Զասը, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, չի մոռանալու Բաքվի մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը։ Այս տեղեկությունը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հաղորդել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Առաջին հայացքից թվում է, թե սա Հայաստանի և հայկական շահերի հետ ոչ մի առնչություն չունեցող, տարածաշրջանային հերթապահ ու ոչ այնքան հետաքրքիր լուրերից մեկն է։ Բայց դա՝ միայն առաջին հայացքից։ Եթե հիշենք ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի հետ կապված բազմասերիանոց դրաման, կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել՝ թրիլլերը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կոնֆլիկտն այս հարցի շուրջ նախորդ տարվա վերջին և ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի լկտի միջամտությունները այս պատմությանը, ապա ակնհայտ կդառնա, որ առաջին հայացքից սովորական թվացող այս լուրը խորքային քաղաքական ենթատեքստեր ունի։

Իսկ ինչ վերաբերում է պարոն Զասին՝ Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարին, ապա նա, հիշեցնենք, այս պատմության առանցքային դերակատարներից էր։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատրյանին ազատելուց հետո Բելառուսը հենց Զասի թեկնածությունը առաջադրեց՝ որպես կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի։ Ի վերջո, անդամ պետությունների ղեկավարները ամիսներ տևած բանակցություններից կարողացան հասնել փոխզիջումային համաձայնության, ըստ որի՝ 2020 թ․ հունվարի 1-ից, ռոտացիոն սկզբունքով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասը։

Բայց որքանո՞վ է Զասի գլխավորած պատվիրակության այցը Բաքու և նրա հանդիպումը Ալիևի հետ կապված ՀԱՊԿ-ի և այս կազմակերպությունում նրա ապագա պաշտոնավարման հետ։

https://hay-life.ru/wp-content/uploads/2019/02/9_drakokhrust_zam_tutby_phsl-720x440.jpg

Բելառուսցի լրագրող, «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության քաղաքական վերլուծաբան Յուրի Դրակոխրուստը հիշեցնում է, որ ֆորմալ տեսանկյունից Զասը առայժմ զբաղեցնում է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի պաշտոնը և նրան Բաքվում ընդունել են հենց այդ կարգավիճակում, ոչ թե որպես ՀԱՊԿ պաշտոնյայի։ Այնպես որ՝ «ֆորմալ առումով», ինչպես ասում են, խնդիր չկա։ Բայց ոչ ֆորմալ տեսանկյունից բելառուսցի փորձագետը, իհարկե, որոշ ենթատեքստեր տեսնում է։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Յուրի Դրակոխրուստը մասնավորապես նշեց․ «Այս պահին պարոն Զասը շարունակում է մնալ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ Դա իր ներկայիս պաշտոնն է։ Նա բելառուսցի չինովնիկ է։ Բելառուսը բավական սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և նա հենց այդ կարգավիճակով է հանդիպել պարոն Ալիևի հետ։ Սա հարցի, այսպես ասած, ֆորմալ, պաշտոնական կողմն է։ Իսկ եթե խոսենք ոչ ֆորմալ կողմի մասին, ապա կարծում եմ՝ դուք ճիշտ եք այն առումով, որ սա որոշակի նշան է, ակնարկ։ Եթե խոսենք այն մասին, թե ինչ նշան է դա, ապա ըստ ամենայնի՝ դա նշանակում է, որ երբ պարոն Զասը դառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, կողմնորոշվելու է ոչ միայն դեպի Հայաստանի շահերը, այլև այլ ուղղություններով։ Սա նման մի ակնարկ է։ Այս իմաստով Ալեքսանդր Լուկաշենկոն կարող էր և չուղարկել նրան Ադրբեջան։ Բելառուսում շատ են բարձր կարգի չինովնիկները, և բելառուսական պատվիրակությունը կարող էր գլխավորել նրանցից մեկը և ոչ թե պարոն Զասը։ Բայց Բելառուսի ղեկավարը Զասին է ընտրել ու հնարավոր է ուզեցել է դրանով «կճմթել» հայկական կողմին։ Քանի որ պարոն Փաշինյանն արդեն համաձայնել է այն բանին, որ պարոն Զասը պիտի ստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, հնարավոր է՝ այս համատեքստում ակնարկ արվում, թե «նկատի ունեցեք, որ Ստանիսլավ Զասը գլխավոր քարտուղարի պաշտոնում ամբողջությամբ ու բացառապես Հայաստանի դիրքերը չի պաշտպանելու։ Ես այսպես կմեկնաբանեի Զասի և Ալիևի հանդիպումը»։

Հիշենք, որ Բելառուսի օգնությամբ և աջակցությամբ ՀԱՊԿ-ի ներքին գործերին միջամտելու և Հայաստանին «մի վատություն անելու», հայկական շահերին վնասելու, մասնավորապես գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի վերանշանակմանը խոչընդոտելու մասին մեղադրանքները, եթե կարելի է այդպես ասել, պարզապես ինչ-որ մեկի հորինվածքը կամ երևակայության արգասիքը չեն, այլ հստակ փաստեր են։ 2018 թ․ նոյեմբերի 8-ին Ղազախստանի մայրաքաղաքում՝ նախկին Աստանայում, Հավաքական անվտանգության խորհրդի նիստից օրեր անց Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ընդունել էր Ադրբեջանի դեսպանին և ըստ էության, նրան զեկուցել իրավիճակը ՀԱՊԿ-ում՝ ավելացնելով, թե Մինսկը երեք թեկնածու կարող է առաջադրել գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ու սա արվել էր ի հեճուկս այն հանգամանքի, որ Աստանայի հանդիպումը փակ էր ու պայմանավորվածություն էր եղել դրա մանրամասները չհրապարակայնացնել։ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ գրեթե միաժամանակ ընդունել էր Բելառուսի դեսպանին։ Վերջինս մանրամասներ էր պատմել Ալիևին ՀԱՊԿ-ի վերջին նիստին տեղի ունեցած քննարկումների մասին։ Ալիևն էլ իր հերթին հայտարարել էր, թե Ադրբեջանի համար միևնույն չէ, թե որ երկրի ներկայացուցիչը կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ու ավելացրել, թե «ՀԱՊԿ-ի խնդիրն առաջին հերթին Հայաստանն է»։

Հայաստանում նման հանդիպումները տարակուսանք ու զայրույթ են առաջացնում այն իմաստով, որ ընդհանրապես ի՞նչ կապ ունի Ադրբեջանը ՀԱՊԿ-ի հետ։

Բելառուսցի փորձագետ Յուրի Դրակոխրուստը կարծում է, որ այն միտքը, թե որևէ մեկը կարող է ներգրավել Ադրբեջանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, «ֆանտազիայի» ոլորտից է։

Եվ այնուամենայնիվ, նկատենք, որ Ադրբեջանի հետ կապված մտավախությունները, որ ժամանակ առ ժամանակ արտահայտում են որոշ վերլուծաբաններ՝ հայկական մամուլում, կամ ընդդիմադիր գործիչներ՝ խորհրդարանում և Ազգային ժողովի պատերից դուրս, այդքան էլ անհիմն չեն։ Դեռ նախորդ տարի՝ այդ նույն Աստանայի նիստի շրջանակներում, ՀԱՊԿ առաջնորդները ստորագրել էին կազմակերպության Իրավական կարգավիճակի մասին 2002 թ. հոկտեմբերի 7-ի համաձայնագրում փոփոխություններ՝ երկրորդ և երրորդ արձանագրությունները։ Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթը հնարավորություն կտա ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ տալ կազմակերպության անդամ չհանդիսացող այն երկրներին, որոնք կհամապատասխանեն սահմանված որոշակի չափանիշներին։ Ըստ տարբեր փորձագետների ենթադրությունների՝ նման կարգավիճակի հավակնող հավանական երկրներից են Ադրբեջանը, Մոլդովան և Թուրքիան։

Բելառուսցի Յուրի Դրակոխրուստի կարծիքով՝ հիմնական թիրախը Մոլդովան է, որին Ռուսաստանն ամեն կերպ փորձում է իր կողմը քաշել և ինտեգրել իր նախաձեռնած քաղաքական, տնտեսական պրոյեկտներին։

Իսկ Ադրբեջանին, ըստ մեր զրուցակցի, քաղաքական հայտնի խնդիրների, մասնավորապես՝ Հայաստանի հետ հակամարտության պատճառով, ՀԱՊԿ-ում ինչ-որ կարգավիճակ չեն կարող տալ ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ նույնիսկ Մոսկվան։

«Շատ հազվադեպ է լինում, որ միևնույն միությանը անդամակցեն չհայտարարված պատերազմի վիճակում գտնվող երկու երկրներ։ Դա բացառված է։ Իսկ պարոն Զասի այցը Ադրբեջան, ինչպես արդեն նշեցի, ցույց է տալիս, որ Բելառուսը բավական սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և դրանք կշարունակեն նույն հունով զարգանալ։ Եվ Զասի այցը ուղերձ էր, այդ թվում՝ Երևանին, առ այն, որ Զասի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալը չի նշանակում, որ Մինսկի դիրքորոշումը ավելի «պրո-հայկական» է դառնալու, և հարաբերությունները Երևանի հետ կխորանան, իսկ Բաքվի հետ՝ ոչ։ Կարծում եմ, որ Մինսկի և Բաքվի հարաբերությունները կմնան նույնքան սերտ, որքան եղել են երկար տարիներ։ Առաջին հերթին՝ տնտեսական պատճառներով, որովհետև Բելառուսի առևտրի ծավալները Ադրբեջանի հետ մի քանի անգամ ավելի մեծ են, քան Հայաստանի հետ»,- նշեց Դրակոխրուստը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում