Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Փաստորեն երկրորդ նախագահը շարունակելու է մնալ կալանքի տակ, և ինչպես երևում է դեռ երկար ժամանակ: Դատարանի այս որոշումը կարծես թե Քոչարյանի մինչ օրս ամենամեծ պարտություններից մեկն էր, փաստացի նրա քարոզչական և փաստաբանական թիմը պարզապես ջախջախվեց, ինչը պարզ դրսևորվեց փաստաբանների և հատկապես Հայկ Ալումյանի անհավասարակշիռ վարքագծում:
Փաստորեն երկրորդ նախագահի խոստացած թեժ աշունը բումերանգի տրամաբանությամբ առաջին հերթին հարվածեց հենց իրեն, քանի որ իրավիճակի թեժացման նախաձեռնությունն իր վերցրեց վարչապետը ու հերթով պարտության մատնեց իր հակառակորդներին, ինչպես իշխանության ներսում, այնպես էլ իշխանությունից դուրս:
Փաստացի վարչապետն ու կառավարությունը այդ դիմակայությունից ավելի ուժեղացած դուրս եկան և կարելի է ասել, որ Փաշինյանը դիրքերը ավելի քան երբևէ ամրապնդվեցին: Քոչարյանի կալանքի տակ մնալն ու իշխանական հավակնություններ ունեցող ուժայինի հեռացումը ասվածի վառ ապացույցն է: