Պակիստանի Pakistan International Airlines ազգային ավիաընկերությունը երկու տարվա ընթացքում ավելի քան 80 չվերթ է իրականացրել՝ առանց գեթ մեկ ուղևորի, հաղորդում է Geo News TV-ն:
Պարբերականի ստացած հաղորդագրության մեջ նշվում է, որ 46 չվերթ եղել է կանոնավոր, ևս 36-ը կազմակերպվել են հատուկ ուխտավորների տեղափոխման համար՝ հաջին մասնակցելու համար, բայց ոչ ոք դրանցից չի օգտվել: Արդյունքում ավիափոխադրողն ավելի քան մեկ միլիոն դոլարի կորուստ է կրել, բայց իշխանությունները որոշել են որևէ հետաքննություն չսկսել:
Pakistan International Airlines-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել տեղի ունեցածը: