Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Գիտնականները գտել են չխմողների օրգանիզմում «հարբեցողի հիվանդություն» առաջացնող բակտերիա

Պեկինի Մանկաբուժության մայրաքաղաքային ինստիտուտի հետազոտողները կապ են գտել Klebsiella pneumonia բակտերիայի, որն արտադրում է ալկոհոլ, և լյարդի ճարպակալման ոչ ալկոհոլային հիվանդության մեջ։ Այս մասին հայտնում է Naked Scince-ը ՝ գիտական աշխատանքների վերաբերյալ հղումով:

Սովորաբար մարդու լյարդը ճարպ չի պարունակում։ Այնուամենայնիվ, տարբեր գործոնների ազդեցության տակ՝ և՛ արտաքին, (օրինակ՝ հեպատոտոքսիկ դեղեր ընդունելը, ալկոհոլի չարաշահումը), և՛ ներքին (նյութափոխանակության խանգարումներ) որոշ հիվանդություններ կարող է ստեատոզ զարգանալ: Այս երևույթը, որի հետևանքով ճարպը սկսում է կուտակվել լյարդի բջիջներում, աստիճանաբար հանգեցնում է քրոնիկ բորբոքման, հյուսվածքի վրա սպիների առաջացման և, վերջապես բերում է ցիռոզի:

Klebsiella pneumonia-ն, տարածված միկրոօրգանիզմ է, որն ապրում է ամենուր, այդ թվում`հողում և ջրում: Մտնելով մարդու տարբեր օրգանների կամ արյան մեջ՝ այս ցուպիկը կարող է լուրջ բարդություններ առաջացնել հիվանդի մոտ: Առաջին անգամ այդ բակտերիայի և լյարդի ճարպային ոչ ալկոհոլային հիվանդության միջև կապը կասկածի տակ առնվեց, երբ նման ախտանիշներ հայտնաբերվեցին չխմող մի հիվանդի մոտ, կարծես ստուգումից առաջ նա 15 բաժակ վիսկի էր խմել։ Լյարդի բիոպսիան ցույց տվեց NAFLD-ի ծանր փուլ, և բուժումը չտվեց ցանկալի արդյունք: Կղանքի քննությունից գիտնականները պարզեցին, որ k. pneumonia մանրեների քանակը նորմայից գերազանցում է 900 անգամ:

Ученые обнаружили pixabay.com

Ստուգելու համար, թե արդյոք այս դեպքը եզակի է, գիտնականները համեմատեցին փորձարկվող երկու խմբերի ցուցանիշները։ 43 NAFLD հիվանդ և 48 առողջ` նույն պարամետրով: Պարզվել է, որ հիվանդների 60%-ի մոտ նկատվել է մանրէների բարձր մակարդակ, որոնք նորմայից շատ ալկոհոլ են արտադրում: Վերահսկվող խմբում նման ցուցանիշ միայն վեց տոկոսն է ունեցել: «Մենք զարմացանք, որ մանրէները կարող են այդքան ալկոհոլ արտադրել», – ասում է հետազոտության գլխավոր հեղինակ, դոկտոր Ձին Յուանը:

Փորձի երկրորդ փուլում հեղինակները մկների մի խմբին վարակել են k. pneumonia, իսկ երկրորդին ոգելից խմիչք են տվել: Չորս շաբաթ անց երկու խմբում էլ հայտնվեցին օրգանների թունավորման առաջին նշանները, իսկ երկու ամիս անց լյարդի հյուսվածքներում արդեն առաջացել էին սպիներ: «Այս մանրէները վնասում են լյարդը ալկոհոլի պես, այն բացառությամբ, որ այլընտրանք չունեք», – նշում է դոկտոր Յուանը: Միկրոօրգանիզմով վարակված կրծողների մոտ ալկոհոլիզացման նշանները հայտնվում են միայն այն դեպքում, եթե մարմինը բավարար քանակությամբ շաքար է ստացել: Սա կօգնի ավելի լավ տարբերակել NAFLD-ի այն դեպքերը, որոնք հատուկ կապված են մանրէների հետ: «Այս բակտերիաները կրող հիվանդները պարզ գլյուկոզի լուծույթ խմելուց հետո արյան մեջ կունենան ալկոհոլի հայտնաբերելի քանակություն»,- բացատրում է դոկտոր Յուանը:

Դեռ պարզ չէ, թե ինչու որոշ մարդկանց շրջանում Klebsiella pneumonia-ն առաջացնում է ուժեղ ալկոհոլային ռեակցիա, իսկ մյուսների մոտ`ոչ: «Հավանական է, որ այս հատուկ բակտերիաները մարդու օրգանիզմ են մտնում շրջակա միջավայրի որոշ փոխադրիչների միջոցով, օրինակ՝սնունդի», – ենթադրում է ուսումնասիրության համահեղինակ դոկտոր Լյուն: «Բայց ես չեմ կարծում, որ կրողները տարածված են, հակառակ դեպքում մենք կարող ենք NAFLD-ի շատ ավելի բարձր մակարդակ ունենալ: Բացի այդ, որոշ մարդիկ կարող են ունենալ աղիքային այնպիսի միջավայր, որն ավելի հարմար է K. pneumoniae-ի աճի և գաղութացման համար, քան մյուսներինը՝ իրենց գենետիկայի պատճառով»:

Image result for непьющих людей

Վիրուսը, որը սպանում է Klebsiella pneumonia-ն նվազեցրեց NAFLD-ի զարգացումը այս մանրէով վարակված մկների մեջ: Գիտնականները կարծում են, որ ապագայում հիվանդության վաղ փուլերում հնարավոր է այն հաջողությամբ բուժել: «Վաղ փուլերում լյարդի ճարպային հիվանդությունները հետդարձելի են»,- նշում է դոկտոր Յուանը: «Եթե մենք կարողանանք պատճառը ախտորոշել վաղաժամ, ապա կարող ենք բուժել և նույնիսկ կանխել լյարդի վնասումը»: Այս խնդրի ուսումնասիրության պատճառ դարձած հիվանդին սկսեցին օգնել հակաբիոտիկներ ընդունելու և սննդակարգը փոխելու միջոցով:

Լյարդի ճարպակալման հիվանդության կանխարգելման և բուժման հարցերն առավել քան արդիական են։ Զարգացած երկրների բնակչության մոտ մեկ քառորդը տառապում է այս հիվանդության տարբեր ձևերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում