Wednesday, 07 06 2023
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Շվեդիայի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Նոր հնարավորություն ՓՄՁ-ներին. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ
Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց
Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են BMW-ն ու VAZ 2101-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Միաբանական համագումարի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հոկտեմբերի 27, մարտի 1 կազմակերպել է ՌԴ-ն, բայց արդյո՞ք այսօր այդ ռեսուրսն առկա է
12:40
Կախովկայի ՀԷԿ-ի պատնեշի ոչնչացումը բարելավել է ռուսական զորքերի դիրքերը
Հայաստանն ու Չինաստանը կխորացնեն համագործակցությունը առողջապահության ոլորտում
Հիմա տուգանելո՞ւ եք մուգ ապակիների համար, թե՞ ոչ
Գրքի կազմի մեջ թմրանյութ են լցրել և փորձել արտահանել Հայաստանից
4 տարի անցել է, եթե կարևոր էր Չեխիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչու՞ եք հիմա բերել
ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի
Որքան է գնահատվում Հայաստանի հավաքականն այսօր․ Թարմացված ցուցակ
12:10
Նավթի գները նվազել են. 06-06-23
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բաքուն հրաժարվում է ու կոշտացնում, ի՞նչ է ասում Վաշինգտոնը
Ղազախստանը վավերացրել է ԵԱՏՄ-ում վարկային պատմությունների փոխանակման պայմանագիրը
Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում
Սահմանին երեկ կրակոցներ են եղել, հիմա հարաբերական կայուն է. Պաշտպանության փոխնախարար
Հեղուկ գազի գինը – Հունիս 7, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 7, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 7, 2023
Փաշինյանը մեկնեց ՌԴ
Երևանում զինծառայողը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց և գիտակցության չգալով մահացել է
11:20
«Իրանի զսպող ուժը տարածաշրջանի անվտանգության երաշխիքն է»․ Աբդոլլահիան
Սելավը վնասել է ՀԿԵ-ի երկաթուղային գիծը. չեղարկվել է Երևանից դեպի Թբիլիսի գնացքի երթևեկությունը
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկված է առողջության, աշխատանքի և ազատ տեղաշարժի իրավունքից․ նախարարի ելույթը Ժնեւում
Խոսեցին նաև ԼՂ-ում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին. Կանադայի վարչապետը հայտնել է Արամ Ա կաթողիկոսի հետ ունեցած հանդիպման մասին
Փրկարարները հայտնաբերել են Բջնի գյուղի սարում մոլորված քաղաքացիներին
Ինչ են գնում հայերը Wildberries-ից․ «Հրապարակ»

Սեյրան Օհանյանի հակահարվածը Քոչարյանին․ ո՞ւր են տանում գեներալի ճանապարհները

Բոլորն են հիշում, թե ինչպիսի ցուցադրականությամբ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով դատավարության մեկնարկին մերժեց նույն գործով անցնող մյուս մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պարզած ձեռքը։ Իհարկե, հաջորդ նիստին Քոչարյանի ու Օհանյանի «պատմական» բարևը տեղի ունեցավ, սակայն ընդհանուր համատեքստի վրա դա չանդրադարձավ ու նույնիսկ անզեն աչքով էլ տեսանելի է այն լարվածությունն, որն առկա է Ռոբերտ Քոչարյանի ու Սեյրան Օհանյանի հարաբերություններում ու նաև խիստ տարբեր են այս երկու մեղադրյալների հանդեպ դատարանի ու մեղադրող կողմի մոտեցումները։

Խոսենք փաստերով։

Անցած շաբաթվա ընթացքում դատարանը երկու անգամ հրաժարվեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, ընդ որում՝ երկու դեպքում էլ պաշտպանական կողմի միջնորդությանը կոշտ հակազդել է դատախազությունը՝ օբյեկտիվ ու հիմնավորված փաստարկներով։ Դատական նույն նիստում, երբ երկրորդ անգամ մերժվեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, Սեյրան Օհանյանի հետ կապված արձանագրվեց ուշագրավ դրվագ։ ՊՆ նախկին նախարարի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ թույլատրել Օհանյանին կարճատև ժամանակով բացակայել երկրից՝ առողջական խնդիրներով պայմանավորված։ Ուշագրավ է, որ դատախազությունը չառարկեց այս միջնորդությանը, իսկ դատարանն այն բավարարեց՝ առանց խորհրդակցական սենյակ մտնելու։

Սա ցուցադրական ժեստ էր Քոչարյանի հանդեպ։ Չի փոխվում անգամ նրա խափանման միջոցը, որովհետև պատկան մարմինները կարծում են, որ Քոչարյանը կփորձի ազդել քննության օբյեկտիվության վրա, իսկ Սեյրան Օհանյանի պարագայում արտոնվում է անգամ երկրից բացակայությունը։

Շատերն ասում են, որ Սեյրան Օհանյանն առջևում նոր «անակնկալներ» է մատուցելու՝ դատարանում աղմկոտ ցուցմունքներ տալով ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլ նաև՝ քրեաօլիգարխիկ համակարգի մյուս կարկառունների դեմ։

Ի դեպ, դատական վերջին նիստից հետո Օհանյանը լրագրողների հետ զրույցում Քոչարյանին այդպես էլ քաղբանտարկյալ չի համարել։ Ինչ վերաբերում է հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյա՞լ է, նախկին նախարարը պատասխանել է. «Ես գտնում եմ, որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որովհետև ես միշտ ասել եմ, որ ես նմանատիպ մոտեցում կունենայի, եթե նման մոտեցում լիներ հանրապետության ցանկացած, բոլոր 3 նախագահների նկատմամբ: Քանի որ առանձնահատուկ և առանձնացված վերաբերմունք կա, ես գտնում եմ, որ ինչ-որ բան այն չէ: Թող բոլորը մտածեն՝ ինքը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ»:

Ինչպես տեսնում ենք՝ Օհանյանն այդպես էլ հստակ պատասխան չի տալիս ու դա նույնիսկ օբյեկտիվ է։ Եթե ՊՆ նախկին նախարարը պնդում անի, թե դատարանը իշխանության քաղաքական պատվերն է կատարում, ապա ակամայից կստացվի, որ իշխանությունն է թելադրում ոչ միայն Քոչարյանի նկատմամբ «ռեպրեսիան», այլ նաև իր անձի նկատմամբ ցուցաբերվող «հումանիզմը»։ Ինչո՞ւ․․․

Օհանյանն առայժմ չի ուզում բարդ հարցերի պատասխանել, միայն ժամանակ առ ժամանակ հակահարվածներ է հասցնում Քոչարյանին՝ հնարավորինս սահմանազատվելով նրանից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում