Բրիտանական Mi-6 գաղտնի ծառայության ղեկավարները վախենում են, որ ռուսական կողմը արքայազն Էնդրյուին վարկաբեկող փաստեր է գտել և հավաքել: Այս մասին գրում է The Times-ը՝ վկայակոչելով աղբյուրները:
Ըստ թերթի, անվանարկող ապացույցը վերաբերում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի շուրջ սկանդալին, որը մեղադրվում էր անչափահասների սեռական առևտրի մեջ: Բրիտանական կողմի վախերը ծագել են այն պատճառով, որ Ֆլորիդայի նախկին ոստիկան Ջոն Դուգանին հասանելի են եղել ֆինանսիստի հետաքննության փաստաթղթերը, այնուհետև Դուգանը տեղափոխվել է Ռուսաստան:
Մի աղբյուր ասում է, որ ռուսական հետախուզությունը կարող է հավաքագրել ամերիկյան ոստիկանության աշխատակցին, քանի որ Ռուսաստանը շահագրգռված է իմանալ հետաքննության ընթացքի մասին: Թերթը կապ է հաստատել Դուգանի հետ, և վերջինս հայտարարել է, որ ինքը ներգրավված չէ Ռուսաստանի հատուկ ծառայությունների մեջ:
«Ես երբեք կառավարությունից ոչ ոքի չեմ հանդիպել, բացի ներգաղթի սպաներից», – շեշտեց Դուգանը:
Նաև հավելել է, որ չգիտի՝ արդյոք բրիտանական արքայազն Էնդրյուն ներգրավված է Էփշտեյնի գործում, թե ոչ: