Ես միշտ զերծ եմ եղել քաղաքականությունից: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լոս Անջելեսաբնակ երգիչ-դերասան Հրաչյա Մխիթարյանը:
«Ես առանց որևէ մեկի դրդման ընտրել եմ, որտեղ եմ լինելու: Երկու պրեզիդենտ եմ սիրել Հայաստանի ու Ամերիկայի: Ես լավ մեյքափով կնոջը կարող եմ տեսնել առանց մեյքափի: Ինձ համար Կարեն Դեմիրճյանի տեսակն էր ընդունելի:Վարչապետ Փաշինյանը այն դրական տեսակն է, որն ընդունելի է ինձ համար: Իր ընտանիքով էլ կարող ես եզրակացնել, ով է նա: Համակրում եմ Արփիին:Փաշինյանի մեջ բոբո չեմ տեսնում, տեսնում եմ ոնց է ղեկավարում ամբոխներին խելագարված»,-նշեց դերասանը: