Saturday, 20 04 2024
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ

ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնները քաղաքական դարձնելը վատ է չկայացած պետության համար

Ազգային ժողովի կողմից օրերս առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ոստիկանության և Հանրային ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը իրարամերժ գնահատականների են արժանացել։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծի իմաստն այն է, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարվեն քաղաքական, և այդ պաշտոններում նշանակվեն ԱԺ պատգամավորի թեկնածուներին ներկայացվող պահանջներին համապատասխան անձինք։

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը մի շարք վերապահումներ ունի այդ օրենքներում կատարված փոփոխությունների վերաբերյալ։

«Եթե ԱԺ պատգամավորի համար նախատեսված դրույթներն են տարածվում ոստիկանապետի և ԱԱԾ պետի վրա, ապա դա նշանակում է, որ նա տեսականորեն դառնում է կառավարության անդամ։ Բայց, ըստ էության, Սահմանադրությամբ և օրենքի ուժով կառավարության անդամ չի դառնում, այսինքն՝ ենթարկվում է ընդամենը վարչապետին։ Եվ այս պայմաններում վարչապետի ձեռքերն ազատվում են, նա կարող է քաղաքացիական, ոչ ոստիկանական և անվտանգության համակարգի ծառայողի նշանակել»,- կարծում է փաստաբանը։

Հարություն Բաղդասարյանը հիշում է, թե ինչպես Սերժ Սարգսյանի օրոք, երբ Գեորգի Կուտոյանին ուզում էին նշանակել ԱԱԾ տնօրեն, նրան մեկ շաբաթով տեղափոխեցին գլխավոր դատախազություն, նշանակեցին գլխավոր դատախազի տեղակալ, նույնիսկ ոչ կաբինետով, ինչից հետո էլ հիմք ունեցան նշանակելու ԱԱԾ տնօրեն։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները քաղաքական դարձնելուն, ապա, փաստաբանի կարծիքով, դա վատ է չկայացած պետության համար։

«Թե՛ ոստիկանության, թե՛ պաշտպանության, թե՛ անվտանգության ծառայություններում, որտեղ կան առնչություններ զենքի, ուժի հետ, պետք է ղեկավար աշխատեն այն անձինք, որոնք ծանոթ են համակարգին։ Պատկերացրեք, որ այս պայմաններում ինձ նշանակեն, երբ ես համակարգին ծանոթ չեմ և ունեմ իմ պատկերացումները համակարգի մասին, ես այդ համակարգը կարող եմ ջարդել։ Դրա տիպիկ օրինակն էր, երբ ժամանակին Դավիթ Շահնազարյանին նշանակեցին Ազգային անվտանգության պետական վարչության պետ։ Եվ այն ժամանակ սովետական կադրերը չեն ցանկացել նրա հետ աշխատել։ Հետագայում, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը ազատեց նրան ԱԱՊՎ պետի պաշտոնից։ Համակարգը պետք է ղեկավարի այն մարդը, որը ծառայել է համակարգում և կարող է այն հասկանալ»,- նշեց մեր զրուցակիցը։

Փաստաբանն ուշադրություն է հրավիրում այն փաստարկների վրա, որ նախկին համակարգը եղել է կոռումպացված, այնտեղ եղել են քոչարյանական և սերժական կադրեր, ուստի պետք է նրանցից ազատվել։

«Ինձ թվում է, որ նրանցից ազատվելու տարբերակն այդ օրենքը չէ։ Նրանցից ազատվելու տարբերակը այդ համակարգում օրինավոր մարդկանց փնտրել-գտնելն է։ Այդ մարդիկ պետք է լինեն պրոֆեսիոնալ և չլինեն արատավորված։ Ոստիկանությունը, անվտանգությունը, պաշտպանությունն այն ոլորտներն են, որոնք պահանջում են պրոֆեսիոնալ մոտեցում։ Եթե սոցիալական համակարգի թերությունները չես կարողանում հասկանալ, դա էլի շտկելու բան է, բայց երբ չես կարողանում հասկանալ անվտանգության համակարգն այն դեպքում, երբ երկիրը շրջապատված է թշնամիներով, դա օրերով, տարիներով էլ չես շտկի։ Դա լուրջ խնդիր է, դրան չպետք է նայել մատների արանքով։ Ես դեմ եմ այն տարբերակին, որ քաղաքացիական անձին կարելի է նշանակել ոստիկանության և ԱԱԾ պետ։ Իսկ թե կյանքը ինչ ցույց կտա՝ չգիտեմ»,- ասաց փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում